National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.01.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.01.2020
Խորհրդարանական լսումներ՝ ուղղված տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին
1 / 13

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ hունվարի 16-ին հրավիրվել էին   խորհրդարանական լսումներ՝ նվիրված  տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխություններին: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, հեռուստառադիընկերությունների  ներկայացուցիչներ, փորձագետներ:

Բացելով լսումները՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը  նախատեսել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, քանի որ այն հնացած է եւ այլեւս  չի համապատասխանում ժամանակի պահանջներին: Նրա խոսքով,  անհրաժեշտ է վերհանել ոլորտում առկա խնդիրները, որոնց կարգավորումները տեղ կգտնեն մշակվելիք օրենքի նախագծում: Ըստ Մխիթար Հայրապետյանի, փոփոխությունները լինելու են մեծածավալ եւ լրջագույն, արդյունքում  մեդիաոլորտը բարեփոխվելու է ամբողջությամբ: Փոփոխությունները,  տեխնիկական բնույթի խնդիրներ լուծելուց բացի, կառնչվեն եթերի բովանդակությանը, մասնավորապես, պետք է հստակ սահմանված լինի, թե կրթական եւ մշակութային ինչպիսի բաղադրիչներ պետք է  լինեն օրենքի նախագծում:

Հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ Վահագն Թեւոսյանի խոսքով, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը բազմաթիվ փոփոխությունների կարիք ունի,  եւ այդ նպատակով արդեն  տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ, ուսումնասիրվել է միջազգային փորձը: Պատգամավորը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի   փորձագիտական խմբի կողմից նախորդ տարի նոյեմբերին  ներկայացված կարիքների գնահատման   փաստաթղթի դրույթները,   համաձայն որոնց՝ գործող օրենքը հնացած իրավական գործիք  է, այն համահունչ չէ Եվրոպայում գործող տեսալսողական մեդիածառայությունների կարգավորումներին: Այն չի պարունակում բավարար դրույթներ, որոնք ի զորու են տեսալսողական մեդիածառայություններում  ապահովել  անկախությունն ու   բազմակարծությունը:

Նա տեղեկացրել է, որ նախորդ տարի երեք  հասարակական կազմակերպություններ՝ «Երեւանի մամուլի ակումբը», «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» եւ «Մեդիանախաձեռնությունների կենտրոնը»    ներկայացրել էին  օրենքի նախագիծ, որը միանշանակ չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների կողմից, քանի որ դրանում խիստ արմատական փոփոխություններ էին առաջարկվում:  Նախատեսվում է, որ հանձնաժողովն այն որպես օժանդակ նյութ կօգտագործի տեսալսողական մեդիածառայությունների ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը մշակելիս: Անդրադառնալով առկա խնդիրներին, Վահագն Թեւոսյանը հայտնել է, որ այսօր  հեռարձակման ոլորտում  բազմակարծություն ապահովելու խնդիր կա, անհրաժեշտություն կա նաեւ ավելացնել ոլորտը կարգավորող վերահսկողական մարմնի գործառույթները՝ կապված եթերի բովանդակության հետ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հրատապ է համարել «Հեուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ  օրենքի արդիականացումը, ինչը պայմանավորված է ժամանակի թելադրանքով: Ըստ նրա, օրենքն ամբողջությամբ չի կարգավորում ոլորտը եւ  չի նպաստում հեռուստառադիոընկերությունների  զարգացմանը:

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ այսօր կարիք կա ամբողջապես  կարգավորելու  մեդիահարթակից սփռվող բովանդակությունը՝ լինի տարատեսակ հեռուստաեթերում թե համացանցում, քանի որ  դրանցից են   ամենից շատ տարածվում ատելության խոսքն ու  ապատեղեկատվությունը:

Լսումների բազմաթիվ մասնակիցներ, ելույթ ունենալով, չափազանց կարեւոր են համարել  տեսալսողական մեդիադաշտի բարեփոխումը, անհրաժեշտ համարել հեռուստաընկերությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն ու դրանց իրական սեփականատերերի բացահայտումը,  մայրենի լեզվի անվտանգությունն ու  պաշտպանությունը, խոսել ոլորտի տարաբնույթ խնդիրներից, հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացից ու գովազդային քաղաքականությունից, ներկայացրել խնդիրների լուծմանն ուղղված  իրենց պատկերացումները:

Բանախոսները մի հարցում գրեթե համակարծիք էին.  2000 թվականին ընդունված  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  ՀՀ օրենքն այլեւս չի համապատասխանում ժամանակի պահանջներին, այն քարացած է, անարդյունավետ եւ ունի բազմաթիվ  բացեր, որոնցից օգտվում են հեռուստաընկերությունները:

Հնչած  տեսակետների համաձայն՝ նորացված օրենքը պետք է համապատասխանի ժամանակի պահանջներին եւ լինի այնպիսին, որը, կարգավորելով մեդիադաշտը, չսահմանափակի լրատվամիջոցների ազատությունն ու հանրության իրավունքը՝ ստանալու համար օբյեկտիվ, իրականությունն արտացոլող լրատվություն:

Պատգամավոր Արման Բաբաջանյանն անհրաժեշտ է համարել գտնել կարգավորումներ՝ հեռուստաընկերություններում տեղեկատվությունը քարոզչություն չդարձնելու համար: Նրա դիտարկմամբ՝ նախկինում հեռուստաընկերություններն ամեն ինչ ներկայացնում էին վարդագույն լույսի ներքո, իսկ այսօր  հակառակն է՝ ամեն ինչ ներկայացվում է սեւ գույներով: Արդյունքում, պատգամավորի խոսքով, հանրությունը չի ստացել եւ չի ստանում օբյեկտիվ լրատվություն: Ըստ նրա՝ պետք է գտնել համապատասխան մեխանիզմներ եւ գործիքներ, որպեսզի հանրությանը չմատուցվի  ապատեղեկատվություն:

Պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն անդրադարձել  է հեռուստաեթերի բովանդակությանը,  որը,  ըստ նրա, վտանգում է հանրային կյանքը, քանի որ մարդիկ  ստանում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող լրատվություն, դիտում անորակ սերիալներ՝ հեռու հայկական արժեհամակարգից:

Պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ կարծում էր, որ  գործող  օրենքն ընդունվել է, որպեսզի ժամանակի իշխանությանը ոչ ձեռնտու տեղեկատվությունը հնարավոր չլինի հասցնել հանրությանը:

Մարդու իրավունքների հարցերի  փորձագետ Արա Ղազարյանը, ի թիվս այլ հարցերի,  անդրադարձել է նաեւ ատելության խոսքի սահմանափակման անհրաժեշտությանը՝ նշելով, որ հեռուստատեսության  եւ ռադիոյի դաշտը կարգավորող նորացվելիք  օրենքում  պարտադիր պետք է լինեն դրույթներ՝ ուղղված ատելության խոսքի սահմանմանն ու բացառմանը:

Ամփոփիչ ելույթներում Տիգրան Հակոբյանը, Վահագն Թեւոսյանն ու  Մխիթար Հայրապետյանն անդրադարձել են հնչած տեսակետներին, տվել պարզաբանումներ:

Մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը  շնորհակալություն է հայտնել լսումների մասնակիցներին իրենց գաղափարներն ու առաջարկները հնչեցնելու համար: Ի պատասխան որոշ ելույթների՝ նա  կարծիք է հայտնել, որ  ՀՀ  որոշ հեռուստաընկերություններ իրենց լրատվական թողարկումներում  չեն տալիս անաչառ տեղեկատվություն ու չեն ապահովում բազմակարծություն՝ հաշվի չառնելով հանրության  շահերը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ այս նստաշրջանում արդեն նախատեսվում է մշակել դաշտը կանոնակարգող օրենքի նախագիծ, ուստի նա լսումների մասնակիցներին հորդորել է համագործակցել եւ ներկայացնել առաջարկներ ու գաղափարներ:
 


16.01.2020
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 16-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայք...

16.01.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 16-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նախորդ օրը գումարված նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոն...

16.01.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության եւ կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներին եւ Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2020 թ...

16.01.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

16.01.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

16.01.2020
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:  ...

16.01.2020
Տեղի կունենա աշխատանքային քննարկում
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ քաղաքաշինության բնագավառում ճարտարապետների պալատի կողմից արտոնագրերի, քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզիաների տրամադրման գործընթացը կարգավորելու, «Լիցենզավորմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS