National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.01.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.01.2020
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 8

Հունվարի 16-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենսդրական փաթեթը:

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի` օրինագծի ընդունումը պայմանավորված է ինչպես Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ եւ դրանից բխող, այնպես էլ ԵՏՄ ոլորտային իրավակարգավորումներով:

Կառավարության հեղինակած «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին հանձնաժողովը եւս տվել է դրական եզրակացություն:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` համաձայնագիրը մշակվել է «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» Բոննի կոնվենցիայի շրջանակներում, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2010թ-ի հոկտեմբերի 27-ին, ուժի մեջ է մտել 2011թ-ի մարտի 1-ից:

Իրինա Ղափլանյանը նշել է, որ Բոննի կոնվենցիայի շրջանակներում մշակված 7 համաձայնագրերից մեկն էլ «Աֆրիկյան-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրն է, որի տարածքն ընդգրկում է 117 երկիր: Դրան անդամակցության վճարը Հայաստանի համար կազմում է տարեկան 2000 եվրո:

Փոխնախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ընդգրկում է խոնավ տարածքներից իրենց տարեկան ցիկլի առնվազն մի մասում կախում ունեցող տարածաշրջանում հանդիպող բոլոր 235 թռչունների տեսակները՝ անկախ նրանց պահպանական վիճակից: Դրանցից ՀՀ տարածքում հանդիպում է հարյուր տասից ավելին:

Հանձնաժողովում քննարկվել է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել 20 օրենքներում՝ դրանցում «բնապահպանության բնագավառ» կամ «բնապահպանական ոլորտ» բառերը փոխարինելով «շրջակա միջավայրի ոլորտ» կամ «շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բառերով:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրինագծով առաջարկվում է լրացնել օրենքի 11-րդ հոդվածը նոր պարբերություններով եւ ամրագրել, որ Երեւան քաղաքում արգելվում է տեղադրել կամ փակցնել ցանկացած տեսակի եւ չափսի արտաքին գովազդ առանց Երեւանի քաղաքապետարանի թույլտվության, ինչպես նաեւ արգելել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, նաեւ ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

Հեղինակի տեղեկացմամբ՝ ներկա պահին մայրաքաղաքում առկա է 360 վահանակ, իսկ մինչ օրինագծի ընդունումն այդ թիվը կկրկնապատկվի:

Հանձնաժողովականները կարեւորելով օրենքի նախագիծը՝ ընդգծել են, որ կարգավորումը պետք է տարածվի ոչ միայն Երեւան քաղաքում, այլ ամբողջ հանրապետությունում:

Քննարկման արդյունքում որոշվել է հարցը կարգավորել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություններ են ստացել պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես նաեւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Մի շարք օրինագծերի քննարկումներ հետաձգվել են մինչեւ 2 ամիս ժամկետով:


16.01.2020
Խորհրդարանական լսումներ՝ ուղղված տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ hունվարի 16-ին հրավիրվել էին   խորհրդարանական լսումներ՝ նվիրված  տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխություններին: Լսումներին մասնակցում էին պ...

16.01.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 16-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նախորդ օրը գումարված նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոն...

16.01.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության եւ կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներին եւ Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2020 թ...

16.01.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

16.01.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

16.01.2020
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:  ...

16.01.2020
Տեղի կունենա աշխատանքային քննարկում
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ քաղաքաշինության բնագավառում ճարտարապետների պալատի կողմից արտոնագրերի, քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզիաների տրամադրման գործընթացը կարգավորելու, «Լիցենզավորմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS