Հունվարի 16-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նախորդ օրը գումարված նիստը:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» նախագծին:
Ըստ հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի՝ արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակեն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների, ինչպես նաեւ մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների եւ գույքի սեփականատերերի վերաբերյալ: Փաստաթղթի նպատակներից է ապահովել հարկային վարչարարության ոլորտում տնտեսական բարեփոխումների իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաեւ կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ կառավարության հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:
Հեղինակների խնդրանքով շրջանառությունից հանվել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը:
Խորհրդարանական լսումներ՝ ուղղված տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ hունվարի 16-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ՝ նվիրված տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխություններին: Լսումներին մասնակցում էին պ...
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 16-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայք...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության եւ կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներին եւ Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2020 թ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տեղի կունենա աշխատանքային քննարկում
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ քաղաքաշինության բնագավառում ճարտարապետների պալատի կողմից արտոնագրերի, քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզիաների տրամադրման գործընթացը կարգավորելու, «Լիցենզավորմ...