National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.01.2020
Նախատեսվում է ստեղծել Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 14-ին հրավիրված նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությանը:

Բարեկամական խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկը հանձնաժողովը կներկայացնի ՀՀ ԱԺ խորհրդին:

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ նման բարեկամական պատգամավորական  խումբ   նախատեսվում է ստեղծել նաեւ Ուզբեկստանի խորհրդարանում:

Պատգամավորները վստահություն են հայտնել, որ ստեղծվելիք բարեկամական խմբերը  կնպաստեն երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Կենտրոնաամերիկյան խորհրդարանի /PARLACEN/ միջեւ համագործակցության համաձայնագիր կնքելու վերաբերյալ նախաձեռնությանը: Հանձնաժողովն իր այս որոշումը նույնպես  կներկայացնի ՀՀ ԱԺ խորհրդին:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ PARLACEN-ը Կենտրոնական Ամերիկայի երկրների  ինտեգրացիոն կազմակերպություն է՝ միջազգային  խորհրդարան, որի պատվիրակներն  ընտրվում են  տվյալ երկրի քաղաքացիների կողմից՝ ուղիղ, ոչ այնպես, ինչպես ընտրվում են Եվրոպական խորհրդարանի պատվիրակները:

Ըստ հանձնաժողովի անդամների՝ վերոնշյալ համաձայնագրի կնքումը կարող է լավ հնարավորություն լինել՝ խորացնելու համար Հայաստանի եւ Կենտրոնական Ամերիկայի երկրների խորհրդարանականների  միջեւ կապերն ու համագործակցությունը:

Հանձնաժողովի  նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը, որի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է  մինչեւ երկու ամսով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am