Տպել
16.01.2020
Տեղի կունենա աշխատանքային քննարկում

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ քաղաքաշինության բնագավառում ճարտարապետների պալատի կողմից արտոնագրերի, քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզիաների տրամադրման գործընթացը կարգավորելու, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվող փոփոխությունների, «Լիցենզավորման մասին» եւ «Ճարտարապետների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հետ առնչություն ունեցող իրավական ակտերի փոփոխությունների վերաբերյալ:


16.01.2020
Խորհրդարանական լսումներ՝ ուղղված տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ hունվարի 16-ին հրավիրվել էին   խորհրդարանական լսումներ՝ նվիրված  տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխություններին: Լսումներին մասնակցում էին պ...

16.01.2020
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 16-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Օզոնային շերտը քայք...

16.01.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 16-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նախորդ օրը գումարված նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ էլեկտրոն...

16.01.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության եւ կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներին եւ Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2020 թ...

16.01.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

16.01.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

16.01.2020
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:  ...