National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.1.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.01.2020
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 3

Հունվարի 10-ին գումարված ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանվել է պարտադիր պահանջ՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանում լինելու մասին: Պատգամավորի խոսքով՝ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի՝ եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից՝ հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու)՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:

Հանձնաժողովում քննարկումների արդյունքում պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հանդես է եկել առաջարկով, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի՝ բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն: Պատգամավորի առաջարկն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի՝ Կառավարությունն առաջարկում է  ձեռնպահ մնալ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունից: Նա նշել է, որ շուտով խորհրդարան է ներկայացնելու «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որով անդրադարձ է կատարվելու օրենքի նախագծով կարգավորվող դրույթին:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Նարեկ Զեյնալյանի եւ Հայկ Կոնջորյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Հայկ Կոնջորյանի խոսքով՝ առաջարկվում է կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի կամ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքն առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսանողի պարագայում պահպանել ոչ թե նրա մինչեւ 23, այլ մինչեւ 26 տարեկան լրանալը՝ հաշվի առնելով՝ 12-ամյա միջնակարգ կրթության եւ բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգերին անցնելու հանգամանքները:

ՀՀ կառավարությունն առաջարկում է առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձին, կերակրողին կորցնելու դեպքում, կենսաթոշակ նշանակելու ժամկետի հարցը դիտարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագծի համատեքստում եւ քննարկել միայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած անձանց դեպքում այդ ժամկետը երկարաձգելու նպատակահարմարությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Լրամշակման նպատակով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Կարեն Սարուխանյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկումները:
 


10.01.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am