Տպել
27.12.2019
Քննարկվել են հանքարդյունահանման եւ շրջակա միջավայրի խնդիրներ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկում։

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն։ Նրա հավաստմամբ՝ կարճ ժամանակահատվածում ուսումնասիրվել է 10հազար փաստաթուղթ։ Արդյունքում պարզվել է, որ մեր երկրում հանքարդյունահանումն իրականացվել եւ իրականացվում է մի շարք օրենքների, օրենսգրքերի եւ միջազգային կոնվենցիաների խախտումներով։ Ըստ բնապահպան-իրավաբանի՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել: Ջրային օրենսգրքով եւ «Սեւանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը։ Կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու թռչնատեսակները։ Բանախոսն անդրադարձել է նաեւ Ջերմուկի շրջակա միջավայրի խնդիրներին եւ անթույլատրելի համարել քաղաքի հարեւանությամբ հանքի շահագործումը։ Նա մեջբերել է մի քանի օրինակներ, ապա փաստել Լիճքի հանքային ջրի անհետացման մասին, որն, ըստ նրա, հետեւանք է այդ տարածքում ոսկու հանքի գործունեության։ Նազելի Վարդանյանը խոսել է նաեւ բազմաթիվ այլ խախտումների մասին:

Սերգեյ Բագրատյանը գործընկերներին առաջարկել է ամանորյա տոներից հետո կազմակերպել եւս մեկ աշխատանքային քննարկում եւ այդ ընթացքում առավել հանգամանալի ուսումնասիրել եզրակացության մեջ ընդգրկված փաստացի տվյալները։


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...