National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
26.12.2019
Քննարկվել են պաշտպանության ոլորտին ու վարչական իրավախախտումներին առնչվող մի շարք օրինագծեր
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ դեկտեմբերի 26-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հավաստմամբ՝ օրենսգրքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին, վերացվում են օրենսգրքի եւ ՀՀ քրեական օրենսգրքի միջեւ առկա անհամապատասխանությունն ու տեխնիկական բնույթի վրիպակը։

Քննարկման արդյունքում փաթեթը ստացել է դրական եզրակացություն՝ յոթերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար։

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Առաջարկվում է օրենքի գործողության ժամկետը երկարաձգել՝ սահմանելով մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ըստ հեղինակի՝ ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված կարգով մուծել համապատասխան վճարն ու վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից։

Կառավարության եզրակացությունը դրական չէր։ Օրինագիծը ստացել է բացասական եզրակացություն։

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցները երթեւեկում են առանց զույգ համարանիշի եւ այն դեպքերի համար՝ երբ բացակայում է համարնիշներից մեկը։

Գործող օրենքով տուգանքի չափը 200,000 հազար դրամ է։ Գեւորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթեւեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք եւ երկու բալային միավորի հանում։

Կառավարությունը նպատակահարմար էր գտել 29 հազար դրամ տուգանքի եւ 4 բալային միավորի սահմանումը։

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները քվեարկությամբ մերժել են գործադիրի առաջարկն ու դրական եզրակացություն տվել պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար։

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։ Ըստ հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի՝ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չէին ներկայացվել։

Հեղինակների առաջարկությամբ մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքների նախագծերի եւ «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենսդրական փաթեթի քննարկումները։   




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS