National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.12.2019
Քննարկվել են կրթության ոլորտին վերաբերող օրինագծեր
1 / 5

Դեկտեմբերի 23-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

Առաջին ընթերցմամբ  քննարկվել են երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այնուհետեւ ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը: Օրինագծերը  կընդգրկվեն ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Առաջին՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական   փաթեթը հեղինակել են խորհրդարանում ներկայացված երեք խմբակցությունների ներկայացուցիչները՝ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Հարություն Բաբայանը:

Հեղինակներն առաջարկում են   «Կրթության մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր պարբերությամբ. «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառելու դեպքում՝ անվճար կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով»:

Հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանը պարզաբանել է, որ փաթեթով առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի ուսումնարաններում եւ քոլեջներում պետպատվերով տեղերից զատ՝ վճարովի հիմունքներով ուսանելու հնարավորություն ունենան նաեւ  այն դիմորդները, որոնք ցանկանում են սովորել այդ հաստատություններում:

Ըստ նրա՝ այդպես եւ դիմորդները կկարողանան իրենց նախընտրած տեղում սովորել, եւ  այդ հաստատությունները որոշակի  հավելյալ ֆինանսական միջոցներ  կունենան:

Փաթեթի վերաբերյալ դրական էր հարակից զեկուցողի՝ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքը: Ըստ նրա՝ վճարովի հիմունքներով սովորելու այս կարգն  ուսումնարաններից եւ քոլեջներից հանվել է վերջին տարիներին,  եւ դրա վերականգնմանը կողմ են նաեւ այդ հաստատությունների տնօրենները:

Կառավարության դիրքորոշումը նախաձեռնության  վերաբերյալ բացասական էր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մի շարք հիմնավորումներ է ներկայացրել՝ նկատելով, որ պատանիները հիմնականում  դիմում են այն մասնագիտությունները յուրացնելու  համար, որոնցով աշխատաշուկան գերբեռնված է եւ ավարտելուց հետո  նրանք համալրելու են գործազուրկների շարքերը: Ըստ նրա՝ պատանիները հիմնականում դիմում են հաշվապահություն, բուժական գործ, տուրիզմ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսուցանող ֆակուլտետներում սովորելու համար, սակայն կա այլ մասնագիտությունների՝ զոդողների, խառատների, ատաղծագործների կարիք, որոնք պահանջված են աշխատաշուկայում, սակայն չկան անհրաժեշտ չափով  մասնագետներ եւ նաեւ դիմորդներ: Նախարարի խոսքով՝ փաթեթը ժամանակավրեպ է, եւ առաջարկվող խնդրին պետք է անդրադառնալ 3-4 տարի անց, քանի որ  Կառավարությունն իր գործիքներով հարցն այսօր կարգավորում է:

Այնուամենայնիվ, նախարարի այս եւ այլ  փաստարկները չհամոզեցին պատգամավորներին, եւ օրենսդրական փաթեթն ստացավ դրական եզրակացությունը: Փաթեթի ընդունման դեպքում  այն բուհերում, որտեղ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության  ձեւը, միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտները կկարողանան իրենց կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ՝ երկրորդ կուրսում՝ առկա ուսուցմամբ:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն  է տվել  նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է ներդնել հեռավար՝ դիստանցիոն կրթություն իրականացնելու մեխանիզմ, որը կրթական ծրագրի իրականացման այլընտրանքային ձեւ է,  եւ որի շրջանակներում  անմիջական եւ ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի եւ ուսուցչի միջեւ իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով:

Մեկ այլ փոփոխությամբ՝  ավագ դպրոցներում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգ: Օրենսդրական փաթեթը վերաբերում է նաեւ դպրոցների տնօրենների ընտրության կարգին: Նախատեսվում է տնօրենների ընտրության կարգը սահմանել այնպես, որպեսզի բացառվի նրանց գիտելիքները կրկնակի ստուգելու մեխանիզմը, որը կիրառվում է այսօր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ օրակարգի երրորդ՝ «Համընդհանուր ներառական կրթության անցման հետօրենսդրական մոնիտորինգի» մասին զեկույցին, որը հանձնաժողովի առաջարկով  իրականացրել է  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը:


02.12.2021
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության անցկացման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության անցկացման  միջազգային ինստիտուտի (INTERNATIONAL IDEA) ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է համագործ...

02.12.2021
Ներկայացվել են 2021 թ. պետական բյուջեի ինը ամիսների եւ ԱԺ բյուջետային գրասենյակի երրորդ եռամսյակի ցուցանիշները
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նիստի ընթացքում քննարկվել է 2021 թվականի պետական բյուջեի ինը ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է հիմնական ցուցանիշները եւ դրանց վրա արտաքին ազդեցո...

02.12.2021
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն ու «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչները քննարկել են գործակցության հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի գլխավոր տեխնիկական մասնագետ Բիլիանա Լեդենիկանի եւ ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանի հետ: Ողջունելով հյուրերին Ազգ...

02.12.2021
Հանձնաժողովում քննարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած եւ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման հարցը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարածած հաղորդագրության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հաղորդագրությամբ աշխատանքային խումբը հայտնում է, ...

02.12.2021
Քննարկվել են պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության հետ կապված հարցեր
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որը վերաբերում էր պատգամավոր  Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու...

02.12.2021
Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրվել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին թեկնածու ներկայացնելու հարցը:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը: Հանձնաժողովի նախ...

02.12.2021
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

02.12.2021
Առաջնայինը մեր երկրի սահմաններն են. Ալեն Սիմոնյանի բացառիկ հարցազրույցը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 1-ին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում անդրադարձել է վերջերս հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի: Նա մասնավորապես ուղղորդվող է համարել ՀՀ ԱԺ նախագահի համար ձեռք բերվող նոր ավտոմեքենային, իր եղբոր անվան հետ կապված կազմակերպության կողմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS