National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.12.2019
Բաց դասեր՝ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի եւ Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ
1 / 19

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին խորհրդարան են այցելել Կոտայքի մարզի Առինջ համայնքի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։

Նրանք նիստերի ԱԺ դահլիճի օթյակից հետեւել են արտահերթ նիստի աշխատանքներին եւ խորհրդարանի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի հանդիսավոր փակման արարողությանը, եղել են գրադարանում, թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը։

«Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը։ Նա հյուրերին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, օրենքների նախագծերի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը։ ԱԺ փոխնախագահը շեշտադրել է խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների գործունեության կարեւորությունը։

Մասնագիտություն ընտրելու հարցում Վահե Էնֆիաջյանը խորհուրդ է տվել առաջնորդվել սրտի թելադրանքով եւ նվիրվել սեփական աշխատանքին։ «Առանց նվիրումի հաջողության հնարավոր չէ հասնել»,- ասել է պատգամավորն ու հորդորել լավատես լինել եւ արարել բարին։ Գիտելիք ձեռք բերելու եւ երկրի լիարժեք քաղաքացի դառնալու հարցում նա ընդծել է ուսուցիչների առաքելությունը, կարեւոր համարել նրանց անմնացորդ նվիրումը՝ նոր սերնդի կրթման ու դաստիարակման վեհ գործում։

Վահե Էնֆիաջյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք առնչվել են օրենսդրի գործունեությանը, միջնակարգ կրթությանը, Մեծամորի ԱԷԿ-ի փակմանն ու այլ ոլորտների խնդիրներին։

Հանդիպման ավարտին ԱԺ փոխխոսնակը շնորհավորել է աշակերտներին ու մանկավարժներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով նրանց նպատակների ու երազանքների իրականացում։

Նույն օրը խորհրդարան են այցելել մայրաքաղաքի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ  196 դպրոցի չորրորդ դասարանի  աշակերտներն ու ուսուցիչները:

Հյուրերի հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Կոստանյանը եւ Գեւորգ Գորգիսյանը:

Օրենսդիրները դպրոցականներին ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը, հորդորել են լավ սովորել եւ չանտեսել ոչ մի առարկա:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես հետաքրքրվել են կրթական ոլորտում  ակնկալվող փոփոխություններով:

Այցի շրջանակում հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի արտարեթ նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը, այցելել գրադարան:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am