Դեկտեմբերի 19-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի ու Վահե Ղալումյանի հեղինակած «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել է երկու փոփոխություն, որոնցից մեկով առաջարկվում է տեղական հանրաքվեին մասնակցող քաղաքացիների թիվը 20 տոկոսի փոխարեն սահմանել 50 տոկոս եւ տեղական հանրաքվեն համարել կայացած՝ եթե դրան մասնակցած լինի համայնքի ընտրացուցակում առկա քաղաքացիների առնվազն 50 տոկոսը: Երկրորդ փոփոխությամբ համայնքների ղեկավարներին կտրվի հնարավորություն՝ անցկացնելու բաց լսումներ եւ դրանց արդյունքները ներկայացնել Կառավարությանը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի մասնակիցներն այցելել են Հաղթանակ զբոսայգի
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի նպատակով Երեւանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժող...
Միքայել Մելքումյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ողջունելով դեսպանին` Միքայել Մելքումյանը բարձր է գնահատել Իգոր Նազարուկի գործունեությունը` ուղ...
Բաց դասեր՝ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի եւ Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին խորհրդարան են այցելել Կոտայքի մարզի Առինջ համայնքի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Նրանք նիստերի ԱԺ դահլիճի օթյակից հետեւել են արտահերթ նիստի աշխատանքներին եւ խորհրդարանի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի հա...
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է համայնքներում տեղական հանրաքվե անցկացնելու հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է մեկ օրենսդրական փա...
Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կրկին ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին կապ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...