Տպել
19.12.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 3

Դեկտեմբերի 19-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի ու Վահե Ղալումյանի հեղինակած «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել է երկու փոփոխություն, որոնցից մեկով առաջարկվում է տեղական հանրաքվեին մասնակցող քաղաքացիների թիվը  20 տոկոսի փոխարեն սահմանել  50 տոկոս եւ  տեղական հանրաքվեն համարել կայացած՝ եթե դրան մասնակցած լինի համայնքի ընտրացուցակում առկա քաղաքացիների առնվազն 50 տոկոսը: Երկրորդ փոփոխությամբ համայնքների ղեկավարներին կտրվի հնարավորություն՝ անցկացնելու բաց լսումներ եւ դրանց արդյունքները ներկայացնել Կառավարությանը:


23.04.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

23.04.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 23-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում եր...

23.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ: Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ը...