National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.12.2019
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է համայնքներում տեղական հանրաքվե անցկացնելու հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը
1 / 27

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ,  ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ  դեկտեմբերի 19-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է մեկ օրենսդրական փաթեթ:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելու համար քննարկվել է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը, որը հեղինակել են ՀՀ Աժ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը եւ Վահե Ղալումյանը:

Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն այժմ քննարկում է վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծ, եւ այժմ անհրաժեշտ է իմանալ համայնքների բնակիչների կարծիքը, ինչին էլ հենց միտված է  փաթեթը: Մասնավորապես սահմանվում է, որ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը: Հանրաքվեի արդյունքները կարող են ունենալ բացառապես խորհրդատվական բնույթ: Համայնքի խոշորացման վերաբերյալ վերջնական որոշում կարող են կայացնել համապատասխանաբար  ՀՀ Կառավարությունը եւ ՀՀ Ազգային ժողովը:

Վարազդատ Կարապետյանը հայտնել է, որ առաջին ընթեցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել է երկու փոփոխություն: Մասնավորապես՝ առաջին փոփոխությամբ առաջարկվում է  տեղական հանրաքվեին մասնակցող քաղաքացիների թիվը բարձրացնել՝ հասցնելով  առնվազն 50 տոկոսի. առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում սահմանված էր 20 տոկոս բնակչության մասնակցություն: Ըստ այդմ՝ տեղական հանրաքվեն կհամարվի կայացած, եթե դրան մասնակցած լինի համայնքի ընտրացուցակում առկա քաղաքացիների առնվազն 50 տոկոսը:

 Երկրորդ փոփոխությամբ   առաջարկվում է համայնքների ղեկավարներին տալ հնարավորություն՝ անցկացնելու բաց լսումներ  եւ դրանց արդյունքները ներկայացնել Կառավարությանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Հովակիմյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է Կառավարության տեսակետը՝ նշելով, որ այն լրացուցիչ հնարավորություն կլինի՝ իմանալու համայնքների բնակիչների կարծիքը:

ՀՀ ԱԺ խմբակցությունները հայտնել են իրենց տեսակետները:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ շատ կարեւոր է համայնքի բնակիչների տեսակետ լսելը, կարեւոր է նաեւ, որ նրանց կարծիքը հրամայական /իմպերատիվ/  բնույթ ունենա, սակայն դա հնարավոր կլինի կատարել բացառապես սահմանադրական փոփոխություններ անցկացնելու արդյունքում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական դիրքորոշումը բարձրաձայնել է Լենա Նազարյանը՝ պարզաբանելով, որ քննարկվող փաթեթով առաջարկվող գաղափարն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածում:  Նա անդրադարձել է գործընկերների բարձրացրած որոշ հարցերի, տվել պարզաբանումներ:

Օրենսդրական փաթեթը քվեարկության արդյունքում ընդունվել է:  Կողմ է քվեարկել  96, դեմ՝ 18   պատգամավոր:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո  ազդարարվել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքների ավարտը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am