National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կրկին ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին կապում է դարերի բարեկամությունն ու եղբայրությունը, եւ հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ: Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունների առանցքային ուղղությունը միջխորհրդարանական համագործակցությունն է, որտեղ առանձնացրել է 3 հարթակ՝ խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը, մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը եւ արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այդ հարթակներում ծագող խնդիրներն անհրաժեշտ է լուծել համատեղ ջանքերով, նաեւ նշել է, որ ակնկալում են ռուս գործընկերների աջակցությունը՝ մի քանի մարմիններում Հայաստանի առաջադրած թեկնածուների ընտրության հարցում:

Կոնստանտին Կոսաչովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Արարատ Միրզոյանին փոխանցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ողջույնները: Նա հայտնել է, որ Վալենտինա Մատվիենկոն պատրաստվում է այցելել Հայաստան, եւ անհրաժեշտ է միայն հստակեցնել այցի ժամկետները:

Կոնստանտին Կոսաչովն Արարատ Միրզոյանի նշած համագործակցության երեք ուղղություններին հավելել է նաեւ խորհրդարանների ղեկավարների մակարդակով պարբերական շփումները, որոնք խթան են՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում:

Կոնստանտին Կոսաչովն արձանագրել է հայ գործընկերների հետ ունեցած համագործակցության բարձր մակարդակը, ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից եւ խորհրդարանի կազմի փոփոխությունից հետո աշխատանքները շարունակվել են առանց դադարների, ինչը գոհացուցիչ է եւ վկայում է միասնական օրակարգով աշխատելու փոխադարձ հետաքրքրվածության մասին:

Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի հետ համագործակցում է միջազգային 7 հարթակներում, ինչը ռեկորդային թիվ է, եւ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի երկրի հետ համագործակցության այդքան հատման կետեր չունի, որքան Հայաստանի հետ: Կոնստանտին Կոսաչովը հավաստիացրել է, որ ՌԴ-ն միջազգային կառույցներում պատրաստ է աջակցել Հայաստանի Ազգային ժողովի առաջադրած թեկնածուներին: Նա շնորհակալություն է հայտնել՝ իրենց այցը հրաշալի կազմակերպելու համար եւ առաջարկել 2 երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տարեկան 2 համատեղ նիստ գումարել, որոնցից հաջորդը տեղի կունենա Մոսկվայում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am