Տպել
18.12.2019
Հարգանքի տուրք` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
1 / 2

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Ալեն Սիմոնյանի եւ Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայ եւ ռուս խորհրդարանականները ծաղիկներ են զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: