Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով:
Լսումների ընթացքում ակնկալվում է քննարկում ծավալել հետեւյալ թեմատիկ ուղղություններով.
1.ՀՀ կրթության համակարգի առկա արդյունքների գնահատումն ու հետեւությունները. հաջողված, ձախողված եւ առկախ կրթական բարեփոխումներն ու քաղաքականացվածության հետեւանքները,
2. Կրթության իրավունքի հավասարության, մատչելիության եւ ներառականության ապահովումը՝ որպես սոցիալական արդարության իրականացման նախապայման,
3.Բարեվարքության ապահովումը՝ որպես որակյալ կրթության երաշխիք,
4.Բարձրագույն կրթության կառավարման հաշվետվողականության համակարգերի արդյունավետության ապահովման առաջիկա գործողությունները:
Խորհրդարանական լսումներ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին տեղի են ունեցել «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Կառա...
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը
Դեկտեմբերի 18-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ 5-րդ նիստը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 23.12.2019, ժամը 12:30, 214 սենյակ: ...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում
«Հարգելի հյուրեր, որպես Ազգային ժողովի նախագահ՝ ուրախ եմ ողջունել ձեզ այսքան կարեւոր թեմայի՝ կրթության ոլորտի բարեփոխումների ու ռազմավարական մարտահրավերների մասին քննարկում ծավալելու համար: Դեռեւս մ.թ.ա. 5-րդ դարում Դիոգենեսը իրավացիորեն ասել էր՝ յուրաքանչյուր պետության հիմքը նրա երիտասարդների կրթու...
Խորդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...