Տպել
20.12.2019
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով:

Լսումների ընթացքում ակնկալվում է քննարկում ծավալել հետեւյալ թեմատիկ ուղղություններով.

1.ՀՀ կրթության համակարգի առկա արդյունքների գնահատումն ու հետեւությունները. հաջողված, ձախողված եւ առկախ կրթական բարեփոխումներն ու քաղաքականացվածության հետեւանքները,

2. Կրթության իրավունքի հավասարության, մատչելիության եւ ներառականության ապահովումը՝ որպես սոցիալական արդարության իրականացման նախապայման,

3.Բարեվարքության ապահովումը՝ որպես որակյալ կրթության երաշխիք,

4.Բարձրագույն կրթության կառավարման հաշվետվողականության համակարգերի արդյունավետության ապահովման առաջիկա գործողությունները: