Տպել
17.12.2019
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության զարգացումը, հնարավոր փոխայցելությունները, որոնց ընթացքում հնարավոր կլինի քննարկել երկկողմ կապերի սերտացմանն առնչվող հարցեր:

Դեսպանը եւս կարեւորել է խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնել աջակցել նոր նախաձեռնությունների իրագործման հարցում:

Կաի Կաարելսոնը նշել է, որ նկատելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում երկկողմ փոխգործակցությանը: