Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնի հետ (նստավայրը` Թբիլիսի):
Քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Արման Եղոյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ԵՄ նորընտիր խորհրդարանում ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԵՄ պատվիրակության ղեկավար է ընտրվել Էստոնիայի նախկին արտգործնախարար տիկին Մարինա Կալյուրանդը, ում հետ արդեն շատ ջերմ հարաբերություններ են ձեւավորվել:
Երկուստեք կարեւորվել է Արեւելյան գործընկերության շրջանակներում համակարգված եւ թիրախային աշխատանքը:
Դեսպանը նշել է, որ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին եւ պատրաստակամ է անել առավելը` երկկողմ փոխգործակցության խորացման հարցում: Խոսելով թվային օրակարգի մասին` արձանագրվել է, որ բնագավառում համագործակցության ներուժը գործնականում անսահմանափակ է, եւ երկու երկրների փորձն ու ձեռքբերումները կարող են փոխլրացնել միմյանց:
Անդրադարձ է կատարվել նաեւ տեղական ինքնակառավարման զարգացման եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կիրառման էստոնական փորձին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գործնական քայլեր ձեռնարկել այդ փորձի ուսումնասիրման, ինչպես նաեւ` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ Էստոնիայի խորհրդարանի եվրամիության հարցերի մշտական հանձնաժողովների միջեւ կապը խորացնելու ուղղությամբ:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին: Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Ռուբեն Ռուբինյանը կարեւո...
Ստեփանակերտում գումարվել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը` Արարատ Միրզոյանի եւ Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետ...
Տեղի կունենա համատեղ նիստ
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը: Նիստից հետո՝ ժամը 14:15-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում Ռուբեն Ռուբինյանը եւ Կոնստանտին Կոսաչովը մա...
Մամուլի ասուլիսի հրավեր
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը: ...