National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.12.2019
Ճանաչողական այց` ՀՀ Ազգային ժողով
1 / 10

Ճանաչողական այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին Ազգային ժողով են այցելել Արարատի մարզի Սիս համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Նրանք շրջել են խորհրդարանում, եղել նիստերի դահլիճում, թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը։

Նրանց հետ հանդիպել են  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Համազասպ Դանիելյանը։

Օրենսդիրները հյուրերին ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքը, պատմել մշտական հանձնաժողովների եւ պատգամավորի գործունեության մասին, ծանոթացրել օրենքների նախագծերի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերին։

Սոնա Ղազարյանը միջազգային կապերի հաստատման ու զարգացման գործում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը։ Օրենսդիր-գործադիր հարաբերություններում պատգամավորը կարեւոր է համարել խորհրդարանի վերահսկողական գործառույթների հստակ իրականացումը։ Նրա կարծիքով՝ վերջերս ընդունված, այսպես կոչված, հակածխախոտային օրենքը կնպաստի ձերբազատվել ծխելու վատ սովորությունից, ինչն առողջ ապրելակերպի գրավականներից է։

Համազասպ Դանիելյանը խոսել է երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության կարեւորության մասին։ Ըստ նրա՝ 2005 եւ 2015 թվականների սահմանադրական փոփոխությունների հանրաքվեները կազմակերպվել են խախտումներով, շատերը անտարբեր են եղել եւ չեն մասնակցել, իսկ շատ դեպքերում քաղաքացիներին իշխող ուժի կողմից գումարներ են բաժանվել, որպեսզի նրանք կողմ քվեարկեն։ Նա շեշտադրել է նոր սահմանադրական փոփոխություններ կատարելու կարեւորությունը։

«Ինչպիսի ապագա եք տեսնում երեխաների համար» հարցին ի պատասխան՝ Սոնա Ղազարյանը նկատել է, թե ցանկանում է, որ իր երեխաներն ապրեն այնպիսի Հայաստանում, որտեղ իրականություն կդառնան նրանց նվիրական երազանքներն: Համազասպ Դանիելյանի հավաստմամբ՝ ստեղծվում են բոլոր պայմանները, որպեսզի ոչ հեռու ապագայում քաղաքացին իր երջանկությունը գտնի Հայաստանում, ոչ թե մեկ այլ երկրում։ Նա աշակերտներին հորդորել է դառնալ սեփական համայնքի ու երկրի տերը։

Աշակերտներն ու մանկավարժները կիսվել են իրենց տպավորություններով, կարեւոր համարել խորհրդարանականների հետ հանդիպումները։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am