National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
16.12.2019
Քննարկվել է «Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության» նախագիծը
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանի ղեկավարությամբ գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը դեկտեմբերի 16-ին քննարկել է «Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության» նախագիծը, որն ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ  Սուսաննա Սաֆարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ շուրջ 110 էջից բաղկացած նախագիծը մշակման փուլում է, այն նախատեսվում է ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնել առաջիկա հունվարին:

Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով՝ մեծ ծավալի վերլուծական աշխատանք է կատարված,  ներկայացված են Հայաստանում զբոսաշրջության  ներկա վիճակն ու առկա  ներուժը, զբոսաշրջության համաշխարհային միտումները, ինչը կարող է հիմք հանդիսանալ մշակելու համալիր գործողությունների   ծրագիր` առաջադրված յուրաքանչյուր նպատակին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումներով եւ ժամանակացույցով:

Պատգամավորները հետաքրքրվել են ոլորտում իրականացվելիք ծրագրերով, խնդիրներով, դրանց լուծման ուղիներով:

Պատգամավորներ Հայկ Գեւորգյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը հարցեր են ուղղել Հայաստան այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունների, գիշերակաց ապահովող ծառայությունների վիճակագրության եւ ներդրումնային հնարավորությունների շուրջ, իսկ պատգամավոր Արթուր Դալլաքյանն անդրադարձել է Չինաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցին: Այս հարցում նա կարեւոր է համարել երկու երկրների միջեւ վիզաների ազատականացման գործընթացը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը  տեղեկացրել է, որ «Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության»  նախագիծը մշակվել է առաջիկա 10, իսկ   գործողությունների ծրագիրը`  5 տարիների համար: Մասնավորապես՝ ոլորտը զարգացնելու համար  Հայաստանի բոլոր  մարզերում    նախատեսված է իրականացնել   20-22 ծրագիր:   Զբոսաշրջության կոմիտեն համագործակցում է  ներդրողների եւ  դոնոր կազմակերպությունների  հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով զբոսաշրջային կենտրոնների շրջակայքի եւ ճանապարհների  բարեկարգումը,  դրանք ավտոկայանատեղերով եւ զուգարաններով համալրումը:

Աշխատանքային խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է միջազգային գործընկերների կողմից ֆինանսավորվող ծրագրերի հանրային իրազեկումը, ինչը հնարավորություն կտա մասնավորին պատշաճ տեղեկացված լինել եւ պատրաստվել դիմելու գրանտային ծրագրերի:

Հանդիպման ամփոփմանը նշվել է, որ պատգամավորների գրավոր հարցերն ու դիտարկումները կներկայացվեն Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին, կկազմակերպվեն հավելյալ աշխատանքային քննարկումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS