National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
16.12.2019
Հայ խորհրդարանականները ճանաչողական այցով այցելել են Գերմանիա
1 / 3

Դեկտեմբերի 9-14-ը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, GIZ (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ ճանաչողական այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Արթուր Գրիգորյանը, Երջանիկ Հակոբյանը, Վարդան Աթաբեկյանը, Եղիշե Սողոմոնյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի փորձագետ Ալեքսանդր Հարությունյանը, Հաշվեքննիչ պալատի անդամներ Գագիկ Ոսկանյանը եւ Դավիթ Չիբուխչյանը, GIZ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդական Հովհաննես Մարգարյանցը:

ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բեռլինի պատգամավորների տան, Գերմանիայի Բունդեսթագի, Դաշնային հաշվեքննիչ պալատի, Դաշնային ֆինանսների նախարարության, Բունդեսթագի հաշվեքննության հանձնաժողովի, Բունդեսթագի հարավկովկասյան բարեկամական խմբի, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի հասարակական եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բյուջետային վերահսկողությանը, երկու երկրների բյուջետային գործընթացին, ինչպես նաեւ  խորհրդարան-Հաշվեքննիչ պալատ-Կառավարություն համագործակցությանը վերաբերող հարցեր:

Դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովի պատվիրակության անդամները մասնակցել են Գերմանիայի Բունդեսթագի հաշվեքննության հանձնաժողովի նիստին եւ  հնարավորություն ունեցել հետեւելու դրա ընթացքին եւ ծանոթանալու ընթացակարգին:

Հանդիպումների ընթացքում Ազգային ժողովի պատվիրակության անդամները գերմանական կողմին ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումները եւ հանրության սպասելիքները, հեղափոխությունից հետո Հայաստանում տնտեսական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS