National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.12.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
13.12.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 14

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեց եւ դատապարտեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության` իրենց հայրենիքում 1,5 մլն հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրության կողմից: Ես ձեր բոլորի անունից` երեք խմբակցությունների անունից, ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին` համապատասխանաբար թիվ 150 եւ 296 բանաձեւերի միաձայն ընդունման կապակցությամբ եւ փաստել, որ այս կարեւոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացան Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես սենատորներ Մենենդեսին եւ Քրուզին, ինչպես նաեւ, դրանից առաջ, կոնգրեսական Շիֆին, եւ հայազգի բոլոր մյուս բարեկամներին` Կոնգրեսի երկու պալատներում այս օրինագծերի նախաձեռնության եւ պաշտպանության համար: Ուզում եմ նաեւ առանձին երախտիքի խոսքեր հղել Ամերիկայում Հայ դատի գրասենյակին եւ Ամերիկայում հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին, ովքեր տարիներ շարունակ ջանքեր չեն խնայել այս կարեւոր արձանագրմանը հասնելու համար: Որպես ՀՀ ԱԺ նախագահ` ուզում եմ ընդգծել նաեւ մեր հանձնառությունը՝ ջանքեր չխնայել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդարացի հատուցման համար: Մենք՝ որպես ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգներ, հանձնառու ենք առաջամարտիկը լինել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, որպեսզի այլեւս երբեք մարդկության պատմության մեջ նման ամոթալի էջեր չգրանցվեն»:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Նախաձեռնություններն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չեն փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն եղել:

Քվեարկությունների արդյունքում վերոնշյալ հարցերն ընդունվել են:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
 


13.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հյուրերը եւ Արարատ Միրզոյանը շնորհավորել են միմյանց` երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից...

13.12.2019
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը դեկտեմբերի 13-ին ընդունել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպումը նախաձեռնած Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել Հա...

13.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ հանձնաժողովի անդամներին: ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել նոր ձեւավորված մարմնի աշխատանքներին: Կողմերը զրուցել են հակակոռուպցիոն մարմնի աշխատանքների եւ...

13.12.2019
Հերթական «Բաց դասն» Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 13-ին խորհրդարան են այցելել մայրաքաղաքի թիվ 171 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Նրանք ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են արտահերթ նիստի աշխատանքներին, եղել են գրադարանում,  թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը։ ԱԺ պատգամա...

13.12.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 16.12.2019, ժամը 11:00, 314 սենյակ,  Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 19.12.2019, ժամը 09:30, 314 սենյակ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am