Տպել
12.12.2019
«Բաց դաս» Ազգային Ժողովում
1 / 16

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 12-ին խորհրդարան են այցելել Սեւան քաղաքի հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Հյուրերին  Ազգային Ժողովում  ընդունել եւ «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Թագուհի Թովմասյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը:

Աշակերտները մասնավորապես հետաքրքրվել են դատական համակարգի բարեփոխումներով, իրենց մարզի բնապահպանական՝ հատկապես հանքաարդյունաբերության առաջացրած խնդիրներով:

Պատգամավորները տեղեկացրել են, որ խորհրդարանում ստեղծվել է  քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրում է վերոնշյալ ոլորտի խնդիրները:

Անդրադառնալով դատական բարեփոխումներին՝ նշվել է, որ արդեն ձեւավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը շուտով կիրականացնի իր գործառույթները:

Նույն օրը  խորհրդարանում հյուրընկալվել են նաեւ Երեւանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական  դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանց հետ «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ  Վիկտոր Ենգիբարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը եւ Սերգեյ Մովսիսյանը:

Դպրոցականների հարցերը վերաբերել են ճանապարհաշինությանը եւ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկվող օրինագծերին:

Նշվել է, որ 2019թ-ին ճանապարհաշինությունն ակտիվացվել է, վերանորոգվել են միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներ եւ շեշտվել, որ այդ գործընթացը լինելու է շարունակական:

Այցի շրջանակում հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը, այցելել են նաեւ գրադարան:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...