Տպել
11.12.2019
«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ
1 / 2

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ութերորդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, պատգամավոր Գայանե Աբրահամյանը, Ուկրաինայի եւ Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարները  հանդիպել են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ:

Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Վրաստանի քաղաքական եւ տնտեսական զարգացումները, ինչպես նաեւ հակամարտության լուծման շուրջ տիրող իրավիճակը:

Պատվիրակությունների ղեկավարները խոսել են Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում ընթացող զարգացումների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-վրացական հարաբերություններին վերաբերող մի շարք կարեւոր հարցեր:

Գայանե Աբրահամյանը կարեւորել է դատական համակարգի բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծման ընթացքում վրացական փորձի օգտագործումը՝ կիրարկման փուլում հնարավոր  խնդիրներից խուսափելու համար:

Հանդիպման մասնակիցները խոսել են նաեւ տարածաշրջանային հակամարտությունների մասին:

 Գայանե Աբրահամյանն ընդգծել է, որ հայկական կողմն այսօր նոր, կառուցողական դիրքերից է խոսում:

Արչիլ Թալակվաձեն շեշտել է բոլոր երկրների հետ սերտ համագործակցության կարեւորությունը՝ ընդգծելով, որ մասնակից երկրների հանդեպ Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ, մոտեցումներ ու դարերի պատմություն ունի: