Տպել
10.12.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Դեկտեմբերի 10-ին Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթին:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ՝ նախագծի վերաբերյալ եղել է տեխնիկական բնույթի առաջարկ, որն էլ ընդունվել է: