ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին շարունակել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի առաջին ընթերցմամբ քննարկումը:
Նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո` մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ՝ փաթեթը ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը դրական է:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության բացասական կարծիքը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Գեւորգ Գորգիսյանը: Նա քննադատել է իշխանության գործելաոճը՝ կապված դատական եւ այլ ոլորտներում նախատեսված բարեփոխումների հետ: Պատգամավորի խոսքով՝ խնդիրներին պետք է ճիշտ լուծումներ տրվեն, եւ վերադարձ չլինի այնտեղ, որտեղից եկել ենք: «Սխալ ճանապարհով ճիշտ տեղ չես կարող գնալ»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ ընդդիմության խնդիրն է՝ վերահսկել, որ նոր Սահմանադրական դատարանը տարբերվի հնից եւ չլինի այնպես, որ այն ՀՀԿ-ի փոխարեն լինի նոր իշխանության կամակատարը: Խմբակցությունը դեմ է քվեարկելու նախաձեռնությանը:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ բացասական էր նաեւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը. այն հնչեցրել է Նաիրա Զոհրաբյանը: Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենսդրական փաթեթին: Ի պատասխան որոշ մեղադրական ելույթների նա շեշտել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երբեւէ կողմ չի քվեարկել որեւէ նախագծի, ինչի հետ համամիտ չի եղել: Դիմելով ՍԴ դատավորներին, նա ասել է. «Այն դատավորները, որոնք կգնան այս խայտառակ քաղաքական գործարքին, մի օր, երբ չլինի այս իշխանությունը, իսկ որեւէ իշխանություն հավերժ չէ, պետք է հիշեն, որ իրենք պատասխան են տալու օրենքի առաջ»:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հովհաննես Հովհաննիսյանը: Նա պարզաբանել է, որ խնդիրն անձինք չեն. խնդիրն ինստիտուտն է, որը բարեփոխման կարիք ունի: «Եթե այդ ինստիտուտը /Սահմանադրական դատարանը/, մի քանի անգամ կեղծված ընտրությունները չեղյալ հայտարարեր, երկրում այս վիճակը չէր լինի, չէին լինի քանդված դպրոցներ,Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման գումարները չէին «ուտվի»,-նշել է նա: Իսկ խնդիրները լուծելուն, առկա ճգնաժամը հաղթահարելուն իշխանությանը լիազորել է հանրությունը»,- դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ասել է իշխող խմբակցության ներկայացուցիչը: Ըստ նրա՝ նաեւ Սահմանադրական դատարանն է մեղավոր երկրում սոցիալական արդարության չկայացվածության համար, քանի որ ոտնահարվել են քաղաքացիների իրավունքները՝ նրանց ձայները կեղծվելով եւ ձայները չպաշտպանելով:
«Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու, նշել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նշելով, որ խորհրդարանն այսօր չափազանց խորքային հարց է քննարկում, նա անդրադարձել է Դոմինիկյան միաբանության երկու աստվածաբանների՝ 15-րդ դարում հեղինակած «Վհուկների մուրճը» ձեռնարկին, որում նրանք պահանջ էին դնում անխնա պայքար ծավալել վհուկների դեմ: Զուգահեռներ անցկացնելով նշված ձեռնարկի եւ այսօրվա միջեւ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի հանրությունը շուրջ 20-30 տարի սրտատրոփ սպասել է, թե երբ է գալու մի արդար ուժ, որը կսրբի եւ կտանի այն վհուկներին, որոնք կեղեքել եւ թալանել են երկիրն ու բոլոր ինստիտուտները:
ԱԺ նախագահը պարզաբանել է, որ այսօր Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը եկել է բաց ձեռքերով, եկել է խնդիրները լուծելու օրինական ճանապարհով՝ մերժելով վհուկների որսը, վերացնելու կոռուպցիան եւ երկրում հաստատելու օրինականություն:
Անդրադառնալով օրենսդրական փաթեթին՝ խորհրդարանի նախագահը կարծիք է հայտնել, որ այն շատ ժողովրդավարական օրենսդրական նախաձեռնություն է, որը պետք է ընդունվի, քանի որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ: Խնդիրը նաեւ պետք է լուծվի, քանի որ այն վերաբերում է կարեւորագույն ինստիտուտի, եւ հարցը երկրի իրավական անվտանգությանն է վերաբերվում:
Արարատ Միրզոյանը նաեւ շեշտել է այն հանգամանքը, որ հանրությունը չի վստահում այդ կառույցին:
Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ԱԺ նախագահը նշել է, թե նախաձեռնությունը ՍԴ անդամներին ընձեռված հնարավորություն է՝ պատվով հեռանալու, ընդունելու ժողովրդավարության կանոնները, ընդունելու, որ կոռուպցիա Հայաստանում այլեւս չի լինելու, ընտրությունները չեն կեղծվելու եւ Հայաստանը լինելու է ժողովրդավարական եւ օրինապահ երկիր:
Եզրափակիչ ելույթում Սուրեն Գրիգորյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին: «Օրինագիծը պետության կողմից մեկնված ձեռք է, որն առաջարկում ենք սեղմել եւ պատվով հեռանալ՝ չխոչնդոտելով 2015թ-ի փոփոխություններով Սահմանադրական դատարանի նոր մոդելի ձեւավորմանը»,- նշել է նախարարը:
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է դեկտեմբերի 9-ին եւ 10-ին քննարկված օրենքների նախագծերը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացրած՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը 24 ժամվա ընթացքում անցկացնելու վերաբերյալ առաջարկը:
Խորհրդարանի հերթական նիստը կշարունակվի դեկտեմբերի 11-ին` 10:00-ին:
Ալեն Սիմոնյանը եւ Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժ...
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 414 սրահում: Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով...
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տ...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ: Ալեն ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում:...