National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
10.12.2019
ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել են «Սահմանադրական դատարանի մասին» եւ«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում նախատեսվող լրացումները
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին շարունակել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի առաջին ընթերցմամբ քննարկումը:

Նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո` մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է  կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ՝  փաթեթը ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, ուսումնասիրվել է նաեւ  միջազգային փորձը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը  դրական է:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության բացասական կարծիքը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Գեւորգ Գորգիսյանը: Նա քննադատել է իշխանության գործելաոճը՝ կապված դատական եւ այլ ոլորտներում նախատեսված բարեփոխումների հետ: Պատգամավորի խոսքով՝ խնդիրներին պետք է ճիշտ լուծումներ տրվեն, եւ վերադարձ չլինի այնտեղ, որտեղից եկել ենք:  «Սխալ ճանապարհով  ճիշտ տեղ չես կարող գնալ»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ ընդդիմության խնդիրն է՝ վերահսկել, որ նոր Սահմանադրական դատարանը տարբերվի հնից եւ չլինի  այնպես, որ այն  ՀՀԿ-ի փոխարեն լինի նոր իշխանության կամակատարը:  Խմբակցությունը դեմ է քվեարկելու նախաձեռնությանը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ բացասական էր նաեւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը. այն հնչեցրել է Նաիրա Զոհրաբյանը:  Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենսդրական փաթեթին: Ի պատասխան որոշ մեղադրական ելույթների նա շեշտել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երբեւէ կողմ չի քվեարկել որեւէ նախագծի, ինչի հետ համամիտ չի եղել: Դիմելով ՍԴ դատավորներին, նա ասել է. «Այն դատավորները, որոնք կգնան այս խայտառակ քաղաքական գործարքին, մի օր, երբ չլինի այս իշխանությունը, իսկ որեւէ իշխանություն հավերժ չէ, պետք է հիշեն,  որ իրենք պատասխան են տալու օրենքի առաջ»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հովհաննես Հովհաննիսյանը: Նա պարզաբանել է, որ խնդիրն անձինք չեն. խնդիրն ինստիտուտն է, որը  բարեփոխման կարիք ունի: «Եթե այդ ինստիտուտը /Սահմանադրական դատարանը/,  մի քանի անգամ կեղծված ընտրությունները չեղյալ հայտարարեր, երկրում այս վիճակը չէր լինի, չէին լինի քանդված դպրոցներ,Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման գումարները չէին «ուտվի»,-նշել է նա:  Իսկ խնդիրները լուծելուն, առկա ճգնաժամը հաղթահարելուն իշխանությանը  լիազորել է հանրությունը»,- դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ասել է իշխող խմբակցության ներկայացուցիչը: Ըստ նրա՝ նաեւ Սահմանադրական դատարանն է մեղավոր   երկրում սոցիալական արդարության չկայացվածության համար, քանի որ ոտնահարվել են քաղաքացիների իրավունքները՝ նրանց ձայները կեղծվելով եւ  ձայները չպաշտպանելով:

«Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու, նշել է Հովհաննես Հովհաննիսյանը:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նշելով, որ  խորհրդարանն այսօր չափազանց խորքային հարց է քննարկում,  նա անդրադարձել է Դոմինիկյան միաբանության երկու աստվածաբանների՝ 15-րդ դարում հեղինակած «Վհուկների մուրճը»  ձեռնարկին, որում նրանք    պահանջ էին դնում անխնա պայքար ծավալել վհուկների դեմ:  Զուգահեռներ անցկացնելով նշված ձեռնարկի եւ այսօրվա միջեւ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի հանրությունը շուրջ  20-30 տարի  սրտատրոփ սպասել է, թե երբ է գալու մի արդար ուժ, որը կսրբի եւ կտանի այն վհուկներին, որոնք կեղեքել եւ թալանել են երկիրն ու բոլոր ինստիտուտները:

ԱԺ նախագահը պարզաբանել է, որ այսօր Հայաստանում իշխանության է եկել  մի ուժ, որը եկել է բաց ձեռքերով, եկել է խնդիրները լուծելու օրինական ճանապարհով՝ մերժելով վհուկների որսը, վերացնելու կոռուպցիան եւ երկրում հաստատելու օրինականություն:

Անդրադառնալով օրենսդրական փաթեթին՝ խորհրդարանի նախագահը կարծիք է հայտնել, որ այն շատ ժողովրդավարական օրենսդրական նախաձեռնություն է, որը պետք է ընդունվի, քանի որ   Սահմանադրական դատարանում  կա ճգնաժամ:  Խնդիրը   նաեւ պետք է լուծվի,  քանի որ  այն վերաբերում է կարեւորագույն ինստիտուտի, եւ հարցը երկրի իրավական անվտանգությանն է վերաբերվում:

Արարատ Միրզոյանը նաեւ շեշտել  է այն հանգամանքը, որ   հանրությունը չի վստահում այդ կառույցին:

Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ԱԺ նախագահը նշել է, թե նախաձեռնությունը  ՍԴ անդամներին ընձեռված հնարավորություն է՝ պատվով հեռանալու, ընդունելու ժողովրդավարության կանոնները, ընդունելու, որ կոռուպցիա Հայաստանում   այլեւս չի լինելու, ընտրությունները չեն կեղծվելու եւ Հայաստանը լինելու է ժողովրդավարական եւ օրինապահ  երկիր:

Եզրափակիչ ելույթում Սուրեն Գրիգորյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին: «Օրինագիծը պետության կողմից մեկնված ձեռք է, որն առաջարկում ենք սեղմել եւ պատվով հեռանալ՝ չխոչնդոտելով 2015թ-ի փոփոխություններով Սահմանադրական դատարանի նոր մոդելի ձեւավորմանը»,- նշել է նախարարը:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է դեկտեմբերի 9-ին եւ 10-ին քննարկված օրենքների նախագծերը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացրած՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը 24 ժամվա ընթացքում անցկացնելու վերաբերյալ առաջարկը:

Խորհրդարանի հերթական նիստը կշարունակվի դեկտեմբերի 11-ին` 10:00-ին:
 
 
 


13.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Կողմերը շարունակել են նախորդ ամիս Երեւանում սկսած երկխոսությունը երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղ...

13.05.2021
ԱԺ-ի հյուրերն էին հայ-հունական պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները
Մայիսի 13-ին ճանաչողական այցով խորհրդարանում էին Երեւանի զբոսաշրջության, սպասարկման ու սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Նա ուսանողներին պատմեց` ինչպես է որոշել դառ...

13.05.2021
Ոռոգման ջրի ու հողի սեփականության իրավունքի հարցերը Ջրաշեն համայնքում
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում օրեր առաջ հանդիպել էր Ջրաշեն համայնքի եզդիների հետ, լսել նրանց խնդիրները: Դրանց տեղում ծանոթանալու նպատակով պատգամավորը մայիսի 12-ին այցելեց Ջրաշեն համայնք: Առաջին ու ամենահրատապ հարցը, որ ներկայացվեց պատգամավորին, տնամերձ հողակտորները սեփականացնելու հարցն է...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS