National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.12.2019
Քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ դեկտեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Կարեն Իսախանյանի՝ առաջարկվող փոփոխությամբ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից օտարվում, ինչպես նաեւ անհատույց(մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով։

 Նշվել է, որ նախագիծը կյանքի կոչվելով՝ հնարավորություն կընձեռվի գյուղատնտեսական նշանակության հողամասերն արդյունավետ կառավարել եւ զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները՝ հողերի վարձավճարի, հողի եւ գույքի հարկերի հաշվին։

Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն։


10.12.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Դեկտեմբերի 10-ին Աննա Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մ...

10.12.2019
ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել են «Սահմանադրական դատարանի մասին» եւ«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում նախատեսվող լրացումները
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին շարունակել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի առաջին ընթերցմամբ քնն...

10.12.2019
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11:30-ին,ԱԺ 334 դահլիճում: ...

10.12.2019
«Բաց դաս» Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին խորհրդարան են այցելել Երեւանի Տ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերի հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր...

10.12.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

10.12.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով:...

10.12.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից կազմակերպվող «Սփյուռքի ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացներին» խորագրով սփյուռքի հարցերին նվիրված տարեկան համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Միքայել Զոլյ...

10.12.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով ` 10.12.2019, ժամը 13:30,114 սենյակ,Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով ` 11.12.2019,  ժամը 11:00, 414 սենյակ, ...

10.12.2019
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am