Տպել
06.12.2019
Քննարկվել են խաղաղության հաստատման գործում երիտասարդության դերակատարությանն առնչվող հարցեր
1 / 8

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Սոնա Ղազարյանը «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հանդիպել են Տավուշի եւ Արցախի մի խումբ երիտասարդների եւ եզդի համայնքի ներկայացուցիչների հետ։

Քննարկման թեման եղել է «Երիտասարդության դերը խաղաղության հաստաման գործում»:

Հասարակական կազմակերպության նախագահ Գյուլնարա Շահինյանը կարեւորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հակամարտության գոտիներում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում՝ նկատել է, որ գրեթե չեն օգտագործվում ՄԱԿ-ի խաղաղության բանաձեւերում առկա գործիքները։ Նա մատնանշել է կառույցի 22-50 բանաձեւը, որը վերաբերում է երիտասարդությանը։ Գյուլնարա Շահինյանը նաեւ տեղեկացրել է, որ ցանկություն կա այդ բանաձեւի դրույթները տեղայնացնել մեր երկրում։

Խաղաղության հաստատման գործում պատգամավոր Սոնա Ղազարյանը կարեւոր է համարել կանանց ներգրավվածությունը, ինչին, ըստ նրա, արդեն ձեռնամուխ է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Պատգամավորը ներկաներին պատմել է միջազգային կառույցներում ԱԺ պատվիրակությունների մեծածավալ գործունեության մասին, շեշտադրել նրանց աշխատանքի կարեւորությունը։

Սարգիս Խանդանյանը միջազգային հարաբերություններում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը։ Նա նշել է, որ հայ խորհրդարանականներն ամեն ինչ անում են, որպեսզի միջազգային հարթակներում Հայաստանի եւ Արցախի շահերին հակասող որեւէ բանաձեւ չընդունվի։

Ներկաների հարցերի հիմնական մասն առնչվել են համայնքների խնդիրներին։ Սարգիս Խանդանյանն ընդգծել է համայնքների համաչափ զարգացման եւ խոշորացման կարեւորությունը։ Նշվել է նաեւ, որ ուժեղ սահմանային համայնքները խաղաղության եւ անվտանգության երաշխիքներն են։
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...