National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.12.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.12.2019
Քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Միքայել Զոլյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատվիրակության հետ:

Պատվիրակության այցի նպատակն է ընտրել «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի հայ կրթաթոշակակիրներին:

Բունդեսթագի մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովի պատգամավոր Կայի Գերինգը նշել է, որ պատվիրակությունն առաջին անգամ է այցելում Հայաստան եւ արդեն հասցրել է տարբեր արդյունավետ հանդիպումներ ունենալ: Գերմանացի խորհրդարանականի տեղեկացմամբ՝ արդեն մասնակցել են ծրագրի հերթական փուլին, ընտրել Հայաստանից նոր թեկնածուների: Նա կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից փոխադարձ ծրագրի իրականացումը:

Հայ խորհրդարանականները, ողջունելով պատվիրակությանը, կարեւորել են Գերմանիայի կողմից Հայաստանում արդյունավետորեն իրականացվող կրթական ծրագրերը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ թե՛ բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքի եւ թե՛ առանձին այցերի միջոցով հնարավոր է զարգացնել եւ խորացնել միջխորհրդարանական համագործակցությունը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հյուրերի խնդրանքով անդրադարձել են մեր երկրի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններին, խոսել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, կարեւորել Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացումը:

Բունդեսթագի պատգամավորի դիտարկմամբ՝ Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը Հայաստանում մեծ առաջընթաց է գրանցել: Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ջանքերը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը:
 


04.12.2019
Հռիփսիմե Գրիգորյանն ու Տիգրան Գալստյանն ընդունել են Շվեդիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը եւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել են Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Յոհաննես Օլյե...

04.12.2019
«Բաց դասեր»՝ ՀՀ Ազգային ժողովում
ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 4-ին խորհրդարան էին այցելել  Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք  ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Ճարտարապետական եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ ...

04.12.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխութ...

04.12.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ դեկտեմբերի 4-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Գործադիրն իր որոշմամբ՝ հարցի ընդունումը համարել է ա...

04.12.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել է Հայաստանում Հարավային Աֆրիկայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրե Յոհաննես Գրունեվալդի  հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը շնորհավորել է նրան մեր երկրում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողութ...

04.12.2019
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջը
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ` Կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ: Հանդիպմանը ներկա է ե...

04.12.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին կայանալիք  արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am