Տպել
03.12.2019
«Բաց դասեր»՝ ՀՀ Ազգային ժողովում
1 / 20

ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 3-ին խորհրդարանական անցուդարձին են ծանոթացել Արմավիրի մարզի Ամասիա, Կոտայքի մարզի Քասախ համայնքների միջնակարգ, մայրաքաղաքի թիվ 20 հիմնական դպրոցների աշակերտներն ու մանկավարժները եւ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները։ Նրանք ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են հերթական նիստերի աշխատանքին, թանգարանում ծանոթացել օրենսդիր մարմնի պատմությանը։

Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներ Արգիշտի Մեխակյանն ու Էդվարդ Անդրեասյանն Ամասիայի աշակերտների հետ զրուցել են տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել համայնքային, կրթական, գյուղատնտեսական խնդիրներին։ Նրանք կարեւոր են համարել Թավշյա հեղափոխությունից հետո երկրի զարգացումը բոլոր ուղղություններով։ Արգիշտի Մեխակյանը տեղեկացրել է, որ 2020թ--ին Արմավիրի մարզում կիրականացվեն սուբվենցիոն ծրագրեր, որոնք աննախադեպ են համեմատած նախորդ տարիների հետ։ Նա պատրաստակամություն է հայտնել օժանդակելու համայնքի դպրոցի որոշ խնդիրների լուծմանը։

Շիրակի տարածաշրջանային քոլեջի ուսանողների, դասախոսների եւ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ռոբերտ Գեւորգյանի անվան թիվ 1 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել են ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը։ Նրանք խոսել են օրենսդրական դաշտի կարեւորության մասին։ Շեշտադրվել է այն հանգամանքը, որ միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրության առկայությունը երկրի եւ տնտեսության զարգացման հիմնաքարերից են։

Անդրադարձ է եղել նաեւ ուսանողական կրթաթոշակներին, նշվել է, որ 5-ից 6 հազար դրամ գումարը շատ քիչ է որեւէ խնդիր լուծելու համար։ Վահե Էնֆիաջյանի տեղեկացմամբ՝ գործադիրն ու խորհրդարանական կառավարող ուժը մերժել են իր նախագիծը, որով առաջարկվում էր բարձրացնել ուսանողական կրթաթոշակի չափը։

Օրենսդիրները հանդիպման մասնակիցներին մաղթել են բարձր առաջադիմություն, նպատակներին հասնելու վճռականություն։

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտների հետ «Բաց դասը» վարել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը եւ դպրոցի նախկին մանկավարժ Սոֆիա Հովսեփյանը։

Աշակերտները բարձրաձայնել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են ներառական ուսուցմանը, մայրաքաղաքի մաքրությանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության մեջ ներառնելու եւ այլ խնդիրների։ Վերջին հարցի առնչությամբ նշվել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել բոլորի իրավունքները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների եւ մեր եկեղեցու ոչ հետեւորդների շահերն ու իրավունքները։

Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ եկեղեցու պատմությունը պետք է ներառված լինի հայ ժողովրդի պատմության մեջ։

Սոֆիա Հովսեփյանը հանգամանալի ներկայացնելով խնդիրը՝ նկատել է, որ դեռեւս վերջնական որոշում չի կայացվել։

Ամանորին ընդառաջ աշակերտներն առաջարկել են օգնություն կազմակերպել սահմանամերձ շրջանների երեխաներին, ինչն ավանդույթ է դարձել այս կրթօջախում։

Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել աջակցել ոչ միայն այս, այլեւ բարձրացված բոլոր հարցերի լուծման գործում։
 


03.12.2019
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են ԱԺ մշտական հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Ջանիբեկ Հայրապետյանի հեղինակած «Հանրությա...

03.12.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար,ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը,պատվիրակության անդամներ, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը,  ԱԺ առողջ...

03.12.2019
Քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դեկտեմբերի 3-ին հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անուշ Բեղլոյանը: Քննարկվել են...

03.12.2019
Հայ խորհրդարանականներն աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում են
Դեկտեմբերի 2-ին մեկնարկել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի եւ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆինլանդիայի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվու...

03.12.2019
Տեղի կունենա խորհրդարանականների համար նախատեսված ձեռնարկի շնորհանդես
Դեկտեմբերի 5-ին` ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը եւ ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչությունը կազմակերպում են խորհրդարանականների համար նախատեսված ապաքաղաքացիության կանխարգելման ու կրճատման վերաբերյալ ձեռնարկի հայերեն տարբերակի շն...

03.12.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Այման Սաֆադիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Այման Սաֆադիին: Աժ նախագահը, ողջունելով հյուրին, վստահություն է հայտնել, որ նրա այցը կնպաստի երկու երկրների հարաբերություններ...