ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դեկտեմբերի 3-ին հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անուշ Բեղլոյանը:
Քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղիների վերաբերյալ հարցեր, կարեւորվել են խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքները:
Նշվել է Միացյալ Թագավորության խորհրդարանական կառավարման մեծ փորձը, որը կարող է օգտակար լինել Հայաստանի համար՝ օրինաստեղծ գործունեության, վերահսկողության մեխանիզմների զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում:
Դեյվիդ Մորանը, անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին, ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: