Տպել
02.12.2019
Քննարկվել են հայ-խորվաթական կապերին առնչվող հարցեր
1 / 7

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ղեկավար Արայիկ Աղաբաբյանն ու խմբի անդամները դեկտեմբերի 2-ին հանդիպել են ՀՀ-ում Խորվաթիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Սունկոյի եւ Հայաստանում Խորվաթիայի պատվավոր հյուպատոս Արտաշես Կազախեցյանի հետ։

Հայ խորհրդարանականներն իրենց երախտագիտությունն են հայտնել Խորվաթիայի խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն այս տարվա հոկտեմբերին վավերացնելու առնչությամբ։ Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ մշակվել է համագործակցության ծրագիր, որի քայլ առ քայլ իրականացումը կնպաստի հայ-խորվաթական միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը եւ նոր գործընկերային հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը։

Արտակարգ եւ լիազոր դեսպանը տեղեկացրել է Խորվաթիայի խորհրդարանում Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծման մասին, ինչն, ըստ նրա, կօժանդակի միջխորհրդարանական կապերը նոր մակարդակի հասցնելուն։ Կարեւոր է համարվել միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում եւ Արեւելյան գործընկերության ԽՎ-ում համագործակցությունը։

Հայկական կողմից առաջարկ է եղել ծրագիր մշակել մարզերի միջեւ գործակցության վերաբերյալ։ Ի պատասխան դեսպանը նշել է, որ առաջարկությունը կուսումնասիրվի։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը շեշտադրել է տարբեր ոլորտներում, հատկապես տնտեսության բնագավառում, գործակցության կարեւորությունը։

Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերին եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը վերաբերող այլ հարցեր եւս, ինչպես նաեւ կարեւորվել է մոտ ապագայում երկուստեք դեսպանատներ ունենալը։
 


02.12.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահ...

02.12.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Դեկտեմբերի 2-ին շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը: Քննարկվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառ...

02.12.2019
Քննարկվել են երթեւեկության գերծանրաբեռնվածության խնդրին առնչվող հարցեր
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը երթեւեկության գերծանրաբեռնվածության խնդիրն ու դրանից բխող հետեւանքների ու անցանկալի պատահարների մեղմման գործիքակազմը քննարկելու նպատակով հանդիպել են մի խումբ փորձագետների եւ հասարա...

02.12.2019
Հովհաննես Իգիթյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի անդամ Հովհաննես Իգիթյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Ողջունելով դեսպանին՝ Հովհաննես Իգ...

02.12.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...