Տպել
29.11.2019
Խորհրդարանական լսումներ՝ «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով
1 / 19

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ Կենտրոնական բանկից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, ոլորտի  հասարակական կազմակերպություններից, բանկերի միություններից:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը կարեւորել է քննարկվող՝ «Վարկային քաղաքականությունն ու ֆինանսական գրագիտությունըե թեման՝ նշելով, որ վարկերի հետ առնչվող խնդիրները քննարկելիս հաճախ են առնչվում տեղեկացվածության, գրագիտության խնդիրներին: Նրա խոսքով՝ նշված ձեւաչափով քննարկվող հարթակը պետք է օգտագործել առկա խնդիրները բարձրաձայնելու, գտնելու դրանց առաջացման պատճառները եւ առաջարկել համատեղ լուծումներ:

ՀՀ ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը, կարեւորելով քննարկվող թեման, նշել է, որ այն մշտապես գտնվում է Կենտրոնական բանկի ուշադրության ներքո: Դեռեւս 2007 թվականից ԿԲ-ում ստեղծվել է սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման համար պատասխանատու ստորաբաժանում, որի գործունեության նպատակներից է նաեւ վարկավորման հետ կապված ֆինանսական իրազեկվածության եւ պատասխանատու վարկավորման համար համապատասխան միջավայրի ձեւավորումը: Բանախոսը, ի թիվս մի շարք ծրագրերի, ներկայացրել է մանրամասներ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» եւ «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» ծրագրերի վերաբերյալ: Նա անդրադարձել է նաեւ համակարգում առկա մարտահրավերներին եւ դրանց ուղղությամբ տարվող քաղաքականությանը:

Լսումների ընթացքում ելույթներով հանդես են եկել Կենտրոնական բանկի այլ ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը եւ Արթուր Գրիգորյանը, վարկային կազմակերպությունների միության նախագահը, այլ մասնակիցներ:

Լսումների առանցքային հարցերից է եղել հայաստանյան բանկերում եւ վարկային կազմակերպություններում կիրառվող վարկային տոկոսադրույքների սահմանաչափը, ինչպես նաեւ այն վերահսկելու նպատակահարմարությունը:

Մասնակիցները կարեւորել են նշյալ խնդիրներին պարբերաբար անդրադառնալու անհրաժեշտությունը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...