Տպել
29.11.2019
Հանդիպում հանձնաժողովում
1 / 3

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ առաքելության պատվիրակության անդամներ?  Հարեւանության եւ ընդլայնման գլխավոր տնօրինության տնտեսական կառավարման ծրագրի ղեկավար Լուկա Օրիանի Վիեյրայի եւ Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Պաուլիուս Ստրելչունասի հետ:

Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ-ի կողմից ՀՀ Ազգային ժողովին հնարավոր ֆինանսական աջակցության  տրամադրման ու 2020 թվականին ակնկալվող ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...