Տպել
28.11.2019
Կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության շարունակությունը
1 / 9

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին` դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին Ազգային Ժողովում` հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարեւորել է Հայաստան- Եվրամիություն գործընկերության շարունակականությունը եւ արձանագրել, որ այս տարի վերսկսվել են 2015-ից ընդհատված` Եվրոպական հանձնաժողովի համագործակցության Twinning գործիքով ԵՄ փորձի փոխառման ծրագրերը Հայաստանում, որոնց այս տարի առաջին անգամ մասնակցում է նաեւ ՀՀ Ազգային Ժողովը: Իսկ Եվրոպական hանձնաժողովի տեխնիկական օժանդակության եւ տեղեկատվության փոխանակման գործիքով (TAIEX) այս տարի հաստատվել է 20 ծրագիր, որոնցից 13-ը միտված են լինելու ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող մարմինների ներուժի զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի` արդեն իսկ ուժի մեջ մտած նորմերի կիրարկման ճանապարհային քարտեզը այս տարվա հունիսի 1-ին հաստատվել է ՀՀ վարչապետի կողմից եւ անմիջապես մտել է ուժի մեջ: Փաստաթուղթը ներառում է համաձայնագրի կիրարկմանն ուղղված մոտ 200 միջոցառում, որոնց շարքում առանձնապես կարեւորվել են այս տարի ընդունված` Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թ. ազգային ռազմավարությունն ու Դատաիրավական բարեփոխումների 2019-2024թ. ռազմավարությունը, ինչպես նաեւ` արդեն կառավարության հաստատմանը ներկայացված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 գործողությունների ծրագիրը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ միայն կայուն օրենսդրական բազայի ստեղծման ու շարունակաբար տարվող կրթական միջոցառումների շնորհիվ է հնարավոր կոռուպցիայի դեմ պայքարում արդեն իսկ արձանագրված հաջողությունները դարձնել անդառնալի: Հանձնաժողովի անդամները կարեւորել են նաեւ ենթակառուցվածքների եւ էներգաարդյունավետ համակարգերի զարգացման, ինչպես նաեւ` կրթական բարեփոխումների շրջանակում ԵՄ հետ համագործակցությունը:

Պարոն Մերեդիթը իր հերթին վերահաստատել է Եվրամիության պատրաստակամությունը աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` հատկապես կարեւորելով բնապահպանական միջոցառումների, ոստիկանական բարեփոխումների եւ թվայնացման աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ` էներգաարդյունավետության բարձրացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Նա նաեւ կարեւորել է միջխորհրդարանական հարթակների` Եվրանեսթի եւ Խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի դերը երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ամրապնդման գործում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ հաջորդ հանդիպում հստակեցնել քննարկված բոլոր ուղղություններով համագործակցության նոր ծրագրերը եւ դրանց իրականացման գործիքակազմը:












28.11.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Նազելի Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձան...

28.11.2019
Քննարկվել են սոցիալական գովազդի հայեցակարգն ու ոլորտի խնդիրները
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականությունների եւ սոցիալական երկխոսության բարելավում» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ...

28.11.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Աշխատանքային այցով 2019 թվականի դեկտեմբերի 1-3-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) եւ դեկտեմբերի 4-6-ը Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվեն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հո...

28.11.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Արարատ Միրզոյանն արձանագրել է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: Աժ նախագահը Դեյվիդ Մորանին տեղե...

28.11.2019
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:   ...

28.11.2019
Էդմոն Մարուքյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Ողջունելով դեսպանին՝ Էդմոն Մարուքյանը կարեւորել է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցություն...

28.11.2019
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

28.11.2019
«Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականությունների եւ սոցիալական երկխոսության բարելավում» թեմայով խորհրդաժողովի ուղիղ հեռարձակում
«Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականությունների եւ սոցիալական երկխոսության բարելավում» թեմայով ժամը 10:30-ին տեղի ունենալիք խորհրդաժողովի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...