National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
27.11.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 6

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Ջանիբեկ Հայրապետյանի հեղինակած «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի՝ նախաձեռնությամբ առաջարկվում է օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող փոխհատուցման հաշվարկի ժամանակ համարժեք համարվի օտարվող գույքի շուկայական արժեքից քսանհինգ տոկոս ավելի գումարը:

ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Գործադիրի կարծիքով՝ տասնհինգ տոկոսը փոխելով քսանհինգով՝ խնդիրը չի լուծվի, քանի որ այն, ըստ էության, կկիրառվի բոլոր անձանց նկատմամբ՝ անկախ նրանից, թե, օրինակ, հանրության գերակա շահի համար օտարվող գույքը նրանց եկամուտների միակ աղբյուրն է, թե ոչ:

Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող՝ գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

Նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել հանձնաժողովի կողմից պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը եւ միջազգային պարտավորությունների կատարումը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված եւ տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի եւ այլ տվյալների վերաբերյալ:

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS