National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
27.11.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկվել եւ դրական եզրակացություններ են տրվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվում է շինությունների սեփականատերերին սույն օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաեւ հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ իր բանկային հաշվին:

Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ օրենքների նախագծի փաթեթի ընդունմամբ կբարձրանա համատիրության անդամների պատասխանատվությունը եւ կստեղծվի հանրային միջոցների արդյունավետ բաշխման համակարգ: Ըստ հեղինակի՝ փոփոխությունները միտված են նաեւ շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն եւ թափանցիկությանը:

ՀՀ կառավարությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է մի շարք տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք հիմնականում ընդունվել են հեղինակի կողմից:

ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների նախագծերի հրապարակումն իրականացնել հրապարակման միասնական կայքի միջոցով: Կառավարությունը որպես այդպիսին  առաջարկել է ամրագրել e-draft.am կայքը: Գործադիրն առաջարկել է նաեւ   դրույթը կիրառել 20.000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների համար:

Հանձնաժողովականներն էլ առաջարկել են հանել 20.000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների սահմանափակումը: Փոփոխության ուժի մեջ մտնելու համար նախատեսվել է  2022թ.-ի հունվարի մեկը:

Առաջարկն ընդունելի է եղել թե՛ Կառավարության, թե՛ հեղինակի կողմից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի խոսքով՝ գործող օրենքում ավագանու նիստերն առցանց հեռարձակվում են միայն 10.000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքներում: Հեղինակն առաջարկում է 10.000-ը փոխարինել՝ 3000-ով:

Առաջարկություններով լրամշակված օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություններ են ստացել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի տեղեկացմամբ՝ օրենքով սահմանված կարգով կառավարության որոշմամբ Հայաստանի ամբողջ տարածքում երաշտ հայտարարելու դեպքում միայն Կառավարությունը կկարողանա  Ազգային ժողովին ներկայացնել Սեւանա լճից ջրառ իրականացնելու նախագիծ:

Գործադիրն առաջարկել է նաեւ սահմանել «սակավաջրություն» հասկացությունը, որն էլ ընդունվել է:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS