National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
27.11.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկիին
1 / 8

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ողջունել է Չեխիայի կողմից Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ Հայաստանը մեծ հույս եւ ակնկալիքներ ունի, որ չեխական կողմը կաջակցի նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում: Աժ նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ ընդունելու համար եւ հույս հայտնել, որ Չեխիայի Սենատը եւս շուտով կհետեւի այս քայլին:

Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների համար աշխատելու բազմաթիվ ուղղություններ կան եւ մեծ ծավալի աշխատանք կա անելու՝ վստահություն հայտնելով, որ Բեդրիխ Կոպեցկին իր ներդրումը կունենա այս գործում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ Հայաստան-Չեխիա կապերը շատ կարեւոր են եւ խորհրդարանական համագործակցությունն ու պատգամավորների փոխայցերը նոր որակի եւ մակարդակի կարող են հասցնել երկու երկրների հարաբերությունները: Բեդրիխ Կոպեցկին ընդգծել է, որ Չեխիան ու Հայաստանը տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ ունեն եւ կարեւորել է առեւտրատնտեսական գործակցության ընդլայնումը: Նա վստահեցրել է, որ Չեխիան սատարում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության Արեւելյան գործընկերության ձեւաչափում զարգացնել կապերը եւ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների բոլոր ուղղություններով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS