Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի անդամ Աննա Կոստանյանը հանդիպել են ,Հայ զբոսավարների գիլդիաե հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Սուքիասյանի եւ անդամներ Մարինե Պատվականյանի ու Լիանա Ավետյանի հետ: Հանդիպումը կայացել է Հռիփսիմե Գրիգորյանին ուղղված ՀԶԳ-ի դիմում-նամակի հիման վրա:
Քննարկման ընթացքում վեր են հանվել հասարակական կազմակերպությանը հուզող խնդիրները: Հյուրերը, մասնավորապես, ներկայացրել են WFTGA (World Federation of Tourist Guides Association) թրեյնինգների կենտրոնի գործունեությունը ապահովող ֆինանսական միջոցների տրամադրումը կասեցնելուն առնչվող խնդիրը: Հարկ է նշել, որ ՀԶԳ-ն 2005թ.-ից WFTGA ի անդամ է:
Անդրադառնալով խնդրին` պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ հարցը կներկայացնի համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի քննարկում՝ հարցին լուծում տալու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկված մյուս թեման վերաբերել է զբոսաշրջության մասին օրենքում զբոսավարների գործունեության կարգավորմանն առնչվող հարցերին: Պատգամավորների խնդրանքով զբոսավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Հարցի շուրջ քննարկումները լինելու են շարունակական:
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդամներ Մարիա Կարապետյանն ու Անի Սամսոնյանը հանդիպել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարեւորել է կառույցի շրջանակում հայկա...
Ամփոփվել են ՍԾՏՀ ԽՎ 54-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքները
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Անուշ Բեղլոյանն ու Արտակ Մանուկյանը նոյեմբերի 26-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել նոյեմբերի 19-21-ին Սոֆիայում կայացած ՍԾՏՀ ԽՎ 54-րդ լիագումար նստաշրջանի աշ...
Քննարկվել են հաշվապահական հաշվառման եւ բանկային գաղտնիքի վերաբերյալ օրինագծեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյան նշել է, որ առաջարկ...
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկեւիչիուսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի համար կարեւոր գո...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Ողջունելով հյուրին, որը Հայաստան է ժամանել՝ Մարդու իրավունքների պաշտպանի 15-ամյակի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նիս...
«ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
«ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով ժամը 15:00-ին կայանալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ տեղի ունեցած միջազգային համաժողովում
Նոյեմբերի 26-ին Աժ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ տեղի ունեցած միջազգային համաժողովում ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի մարդու իրավունքների պաշտպան, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, ուրախ ե...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ : ...