Տպել
26.11.2019
Հանդիպում «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ
1 / 3

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի անդամ Աննա Կոստանյանը հանդիպել են ,Հայ զբոսավարների գիլդիաե հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Սուքիասյանի եւ անդամներ Մարինե Պատվականյանի ու Լիանա Ավետյանի հետ: Հանդիպումը կայացել է Հռիփսիմե Գրիգորյանին ուղղված ՀԶԳ-ի դիմում-նամակի հիման վրա:

Քննարկման ընթացքում վեր են հանվել հասարակական կազմակերպությանը հուզող խնդիրները: Հյուրերը, մասնավորապես, ներկայացրել են WFTGA (World Federation of Tourist Guides Association) թրեյնինգների կենտրոնի գործունեությունը ապահովող ֆինանսական միջոցների տրամադրումը կասեցնելուն առնչվող խնդիրը: Հարկ է նշել, որ ՀԶԳ-ն 2005թ.-ից WFTGA –ի անդամ է:

Անդրադառնալով խնդրին` պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ հարցը կներկայացնի  համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում  կկազմակերպվի քննարկում՝ հարցին լուծում տալու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկված մյուս թեման վերաբերել է զբոսաշրջության մասին օրենքում զբոսավարների գործունեության կարգավորմանն առնչվող հարցերին: Պատգամավորների խնդրանքով զբոսավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Հարցի շուրջ քննարկումները լինելու են շարունակական:
 


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...