ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկեւիչիուսի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի համար կարեւոր գործընկերներից է: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության ուղղություններով:
Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկեւիչիուսը եւս կարեւորել է վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը:
Վլադիմիր Վարդանյանը խոսել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող բարեփոխումների, հատկապես դատաիրավական ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին՝ կարեւորելով համակարգի հանդեպ հանրության վստահության մակարդակի բարձրացումը: Նա անդրադարձել է նաեւ հանձնաժողովի առաջնահերթություններին, ներկայացրել առաջիկա անելիքները:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ առաջիկայում նախատեսվում է նաեւ ընտրական օրենսդրության բարեփոխումների փաթեթի մշակման եւ ընդունման գործընթաց:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:
Հանդիպում «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքային խմբի անդամ Աննա Կոստանյանը հանդիպել են ,Հայ զբոսա...
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդամներ Մարիա Կարապետյանն ու Անի Սամսոնյանը հանդիպել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարեւորել է կառույցի շրջանակում հայկա...
Ամփոփվել են ՍԾՏՀ ԽՎ 54-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքները
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Անուշ Բեղլոյանն ու Արտակ Մանուկյանը նոյեմբերի 26-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել նոյեմբերի 19-21-ին Սոֆիայում կայացած ՍԾՏՀ ԽՎ 54-րդ լիագումար նստաշրջանի աշ...
Քննարկվել են հաշվապահական հաշվառման եւ բանկային գաղտնիքի վերաբերյալ օրինագծեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյան նշել է, որ առաջարկ...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Ողջունելով հյուրին, որը Հայաստան է ժամանել՝ Մարդու իրավունքների պաշտպանի 15-ամյակի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նիս...
«ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակում
«ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով ժամը 15:00-ին կայանալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ տեղի ունեցած միջազգային համաժողովում
Նոյեմբերի 26-ին Աժ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ տեղի ունեցած միջազգային համաժողովում ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի մարդու իրավունքների պաշտպան, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, ուրախ ե...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ : ...