Տպել
26.11.2019
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ տեղի ունեցած միջազգային համաժողովում
1 / 14

Նոյեմբերի 26-ին Աժ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ տեղի ունեցած միջազգային համաժողովում ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մեծարգո պարոն վարչապետ,

հարգելի մարդու իրավունքների պաշտպան,

հարգելի հյուրեր,

տիկնայք եւ պարոնայք,

ուրախ եմ ողջունել ձեզ Ազգային ժողովի հարկի տակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 15 ամյակին նվիրված միջոցառմանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը Հայաստանում ընդունվել է 2003 թվականի հոկտեմբերին, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը փաստացի սկսել է գործել 2004 թվականից:

Հետագայում, Սահամանդրական փոփոխություններով ամրագրվել են պաշտպանին դիմելու յուրաքանչյուր քաղաքացու բացառիկ իրավունքը, սահմանվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի օրենքը Սահմանադրական օրենք է: Ի սկզբանե ստեղծված լինելով որպես  որեւէ մարմնից ու ազդեցությունից  անկախ  հաստատություն՝ այս տարիների ընթացքում Օմբուդսմանի ինստիտուտը հասցրել է երկար ճանապարհ անցնել եւ կայանալ: Այնուամենայնիվ, ցավալիորեն, ինչպես բազմաթիվ այլ ինստիտուտներ ու մեխանիզմներ Հայաստանում,  վերջին երկու տասնամյակից ավել ընկած ժամանակահատվածում, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, նրա գրասենյակն իր կայացման ճանապարհին հաճախ հանդիպել են  քաղաքական մեծ խոչընդոտների, որոնք թույլ չեն տվել ամբողջապես իրականացնել Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված լիազորությունները: Եվ սա տեղի է ունենցել իրական ժողովրդավարական հասարակություն կայացնելու քաղաքական կամքի բացակայության պատճառով:

2018 թվականից ի վեր, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոտքի կանգնեցին պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են լավագույն պայմանները օմբուդսմանի ինստիտուտի աշխատանքների համար: Եվ սա, ամենեւին ոչ նրա համար, որ այդպես ընդունված է առաջադեմ երկրներում, եւ մենք ցանկանում ենք մեր նկարագրի այդ տողի դիմաց դրական նշան դնել, այլ, վստահաբար, որովհետեւ մարդու իրավունքները, նրանց պաշտպանությունը, մարդու ազատությունները, բոլոր այլ ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները մեր արժեքային համակարգի հիմնաքարերն են:

Եվ ահա  այս ինստիտուտը կարեւորագույն դեր կարող է ստանձնել մարդկանց՝ տարիներ ի վեր ոտնահարված իրավունքների պաշտպանության եւ վերականգնման գործում: Քանի որ օմբուդսմանն իրապես համարվում է խորհրդարանական իրավապաշտպան, որպես Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար՝ ուզում եմ այսօր վերահաստատել, որ այս ինստիտուտի առջեւ չկան եւ չեն կարող լինել որեւէ քաղաքական խոչընդոտներ գործառույթների լավագույն իրականացման համար եւ մենք հանդիսանում եւ հանդիսանալու ենք այս ինստիտուտի գործունեության երաշխավորը:

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հենց Թավշյա հեղափոխությունից հետո մեծապես աճել է մեր քաղաքացիների վստահությունը ՄԻՊ-ի եւ նրա գրասենյակի  նկատմամբ, ինչի մասին խոսում է այստեղ ուղղվող դիմումների թվի էական աճը:

Անցյալ տարի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո՝ ընտրություններ, որոնք ամենաբծախնդիր դիտորդական առաքելությունների կողմից գնահատվեցին իբրեւ իրապես ազատ, մրցակցային եւ ժողովրդավարական, միջազգային ստանդարտներին համապատասխան, նոր Ազգային ժողովը սերտորեն համագործակցում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Մասնավորապես, ուզում եմ կարեւորել օրենսդրական ակտերի նախագծերի տեսքով առաջարկները, որ մենք պարբերաբար ստանում ենք Մարդու իրավունքների պաշտպանից, ինչպես նաեւ այն, որ մինչեւ ընդունվելը օրենքների նախագծերը համապատասխան փորձաքննություն են անցնում Պաշտպանի աշխատակազմում: Օրինակ՝ այս տարի առաջին անգամ խորհրդարանն ընդունեց քրեակատարողական օրենսդրության բարեփոխման մեծ փաթեթ, որը, ըստ էության, անմիջականորեն մշակվել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում եւ հիմնված էր նրա գործունեության արդյունքների վրա: Այս օրենսդրական փաթեթը հետագայում մանրամասն քննարկման արժանացավ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ընդունվեց ձայների միաձայն բաշխմամբ: Այս փաթեթի հիման վրա արդեն իսկ պրակտիկայում տեսանելի են դրական տեղաշարժերը, ներդրվել են ազատությունից զրկված անձի վարքագծի ռիսկային գնահատման մեխանիզմի հիմքերը, նրա նկատմամբ անհատական մոտեցման կարեւորությունը, քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնության ամրապնդման հիմքերը եւ այլն:

Իբրեւ վերահսկողական լուրջ գործառույթներ ունեցող խորհրդարան մենք այս դահլիճում եւ ԱԺ մյուս սրահներում հաճախ լսումներ ենք կազմակերպում տարբեր օրենսդրական նախաձեռնությունների կամ հասարակությանը հուզող հիմնական խնդիրների մասին: Եվ մարդու իրավունքների պաշտպանը, որպես կանոն, մասնակցում է այդ լսումներին: Որպես օրինակ կարող եմ նշել պարոն Թաթոյանի զեկույցն իմ նախաձեռնությամբ վերջերս հրավիրված լսումներին, որոնք նվիրված էին պետության եւ հասարակության կարիքների համար բազմաթիվ քաղաքացիների սեփական իրավունքից զրկելու զանգվածային դեպքերին: 
  
Որպես խորհրդարանի ղեկավար՝ ես կարեւորում եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հանրությանը հետաքրքրող տարբեր հիմնախնդիրներով իրազեկման արշավների կազմակերպումը: Դա զգալիորեն օգնում է օրենքների առավել լիարժեք կիրառության ապահովմանը: Հատկապես կարեւոր եմ համարում նրանք, որոնք ուղղված էին կանանց իրավունքների պաշտպանությանը, ներառական կրթության ներդրմանը, երեխաների իրավունքներին եւ այլն: Վստահ եմ, որ հանրությունը պետք է լիարժեք տեղեկություններ ունենա իր իրավունքների եւ դրանց պաշտպանության հնարավորությունների մասին: Ցավոք, մեր հասարակությունում կա իրապես դրանց կարիքը: Պատշաճ իրազեկումներն են, որ հնարավորություն են տալիս կոտրել կարծրատիպեր, բացառել սխալ ընկալումներ: 
  
Վստահ եմ, որ մեր ինտիտուտների համագործակցությունը դեռեւս նորանոր պտուղներ է տալու:

ՄԻՊ գրասենյակի սիրելի՛ աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված սիրելի՛ գործընկերներ, թույլ տվեք շնորհավորել ձեզ 15-ամյակի կապակցությամբ եւ համագործակցության ձեռք մեկնել համատեղ ուժերով կայացնելու իրավահավասար եւ պաշտպանված իրավունքներով լի մեր երազանքների Հայաստանի կերտման գործում: Մեր աշխատանքի լավագույն արդյունքը կլինի ձեր գրասենյակի դատարկ փոստարկղը՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կայացման, իրավունքի գերիշխանության հաստատման եւ մարդու իրավունքների պաշտպանության»: 
 


26.04.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական նախաձեռնություններին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության ընդունմամբ ...

26.04.2024
Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերում
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Կառավարության համար նախատեսել  լիազորող նորմ՝ հանրապետության շուրջ 75 բնակավայրերում եւս թվային ծառայություններ մատուցող  օպերատորների ցանկն ընդլայնելու համար: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտ...

26.04.2024
Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում
Կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքներ նախատեսելու, ինչպես նաեւ կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությո...

26.04.2024
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըս...

26.04.2024
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները
ՀՀ հարկային օրենսգրքում լրացումների հեղինակը Կառավարությունն է: Նախաձեռնության նպատակն է կրճատել փաստաթղթաշրջանառությունը եւ խնայել դրա վրա ծախսվող նյութական ու մարդկային ռեսուրսները: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով հարկային մարմնի կողմից տրվող կամ հարկ վճարո...

26.04.2024
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: Հիմնական կարգավորումները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյ...

26.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

26.04.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2024
Նիստ կգումարի ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ին, 314 դահլիճում:...