Տպել
25.11.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում: Նա նշել է, որ այս կազմակերպությունը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ հենց ԵԱՀԿ-ի շրջանակներում է գործում Մինսկի խմբի համանախագահությունը, որը միակն է, որ ԼՂ հիմնախնդրով զբաղվելու մանդատ ունի: Աժ նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցություններին եւ միայն այս ճանապարհով են տեսնում խնդրի լուծումը:

Զրուցակիցները խոսել են Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին, որոնց նպատակը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է եւ այդ գործընթացներն անշրջելի դարձնելը: Անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին, կուսակցությունների մասին օրենքին, հակակոռուպցիոն պայքարին:

Գեորգի Ծերեթելին լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...