Տպել
25.11.2019
Մի շարք համաձայնագրերի վավերացումներին տրվել է դրական եզրակացություն
1 / 5

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջեւ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագծին:

Հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների եւ Վիետնամի միջեւ էլեկտրոնային տեղեկատվության կանոնավոր փոխանակում: Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջեւ մաքսային տեղեկությունների փոխանակման տեխնիկական պահանջները, կազմը, տվյալների եւ էլեկտրոնային հաղորդագրությունների կառուցվածքը եւ փոխանակման կանոնները:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ` Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի՝ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2018թ. մայիսի 14-ին ստորագրված «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննարկել է «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրը վավերացվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում: Փաստաթղթով սահմանվում են ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը:

Բանախոսները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցադրումներին:

Հանձնաժողովն առաջարկել է օրենքների նախագծերը դրական եզրակացությամբ ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել ստեղծել Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...