Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Տաթեւիկ Հայրապետյանը մանրամասներ են ներկայացրել ԱՄՆ կատարած առաջին պաշտոնական այցի վերաբերյալ:
Լիլիթ Մակունցը խոսել է ԱՄՆ-ի Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած հանդիպումների, կոնգրեսականների հետ հաստատած կապերի մասին: Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է նաեւ առանձին փորձագետների հետ հանդիպումներին՝ դրանք գնահատելով բավականին հետաքրքիր:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները եւ համագործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակի վրա բարձրացնելուն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ բարեկամական խումբը հանդես է եկել առաջարկով՝ թե Ամերիկայի հայ դատի հանձնախմբի եւ թե մյուս կառույցների հետ ստորագրել փոխգործակցության հուշագիր՝ մասնավորապես մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելման ուղղություններով:
Հայ խորհրդարանականները Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գործընկերներին նաեւ առաջարկել են ընդունել Հայաստանին աջակցող ակտ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորհրդարանական հարթակում կունենան մի շարք ուղղություններով եւ ձեւաչափերով ամրակայուն փաստաթուղթ: Առաջարկը, ըստ Լիլիթ Մակունցի, ողջունել են ԱՄՆ գործընկերները: «Կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետ պատրաստվում ենք առաջ տանել այս գաղափարը եւ այն կյանքի կոչել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել այդ ուղղությամբ»,-նշել է բարեկամական խմբի ղեկավարը: Այցից հետո հայ խորհրդարանականները պատրաստվում են գրավոր առաջարկներ ուղարկել կոնգրեսականին:
Էդմոն Մարուքյանը կարեւորել է HDP (House democracy partnership) ձեւաչափով համագործակցության խորացումը եւ ինստիտուցիոնալ մակարդակում հարաբերությունների զարգացումը: Նա այցը գնահատել է շատ հաջողված:
Վահե Էնֆիաջյանն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելը եւ կարեւորել բոլոր հարթակներում արդարացի եւ հայանպաստ որոշումներ եւ լուծումներ ունենալը:
Տաթեւիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում հանդիպումներ են եղել նաեւ վերլուծական տարբեր կենտրոններում. վերլուծաբանների շրջանում մեծ է եղել հետաքրքրությունը Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:
Արցախյան հիմնահարցի առնչությամբ հայ խորհրդարանականները հստակ շեշտադրումներ են արել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է: Լիլիթ Մակունցը նշել է, որ իրենք հրավիրել են կոնգրեսականներին Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում հայ խորհրդարանականները կարեւորել են Հայոց ցեղասպանության ճանաչումը, ընդգծել, որ այդ կապերի շրջանակը պետք է ընդլայնել՝ ներառելով հայաստանյան օրակարգը:
Խորհրդարան է այցելել Իտալիայի ԲԴԽ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հանդիպել են Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինիի գլխավորած պատվիրակության հետ: Վլադիմիր Վարդանյանը, ո...
Քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունն ու արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը Սերգեյ Բագրատյա...
Մուտքի արտոնագրերի ազատականացում Չինաստանի եւ Հայաստանի միջեւ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբերի 25-ին հրավիրած նիստում Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ քննարկել է «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման ...
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում: Նա նշել է, որ այս կազմակ...
Մի շարք համաձայնագրերի վավերացումներին տրվել է դրական եզրակացություն
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմիններ...
ԱԺ աշխատակազմի ղեկավարը կգործուղվի Ստոկհոլմ
Շվեդիայի խորհրդարանում կազմակերպվող Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 27-30-ը Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվի ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: ...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` ժամը 12:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշտական հանձնաժողովի նիստին,Նախարարների կոմիտեի եւ ազգային պատվիրակությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը մասնակցելու համար Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտակ...