Տպել
20.11.2019
Մերի Գալստյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ողջունելով հյուրին՝ Մերի Գալստյանը կարեւորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության նշանակությունը եւ այդ համատեքստում՝ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի փոխգործակցության զարգացումը: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներն ու տեսլականը, անդրադարձել համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող քայլերին:
Պատգամավորն իր երախտագիտությունն է հայտնել դեսպան Յամադային երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման, Ճապոնիայի կողմից տարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության եւ իրականացված ծրագրերի համար:

Ջուն Յամադան գոհունակությամբ նշել է, որ հայ-ճապոնական փոխգործակցությունը տարբեր բնագավառներում զարգանում է:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խթանումը եւ փորձի փոխանակումը տարբեր թիրախային, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանության, թափոնների կառավարման եւ վերամշակման, նորարական տեխնոլոգիաների ոլորտներում: Նաեւ կարեւորվել է մշակութային երկխոսության խորացումը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել միջխորհրդարանական կապերը բարեկամական խմբերի, փոխադարձ այցերի, թիրախային ոլորտներում իրականացվող ծրագրերի միջոցով, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ամրապնդմանը եւ հետագա զարգացմանը:


20.11.2019
Ալեն Սիմոնյանը պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում գտնվող  ռուսական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:    Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:   Ռուսական  ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվել են ...

20.11.2019
«Աշխարհաքաղաքական գործընթացներին պետք է արձագանքենք միասնական». Վահե Էնֆիաջյան
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 19-ին կայացել է «Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում եւ դաշինքներում՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» թեմայով միջազգային խորհրդաժողովը:   Աշխատանքային քննարկու...