Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Ողջունելով Անդրեա Վիկտորինին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող տարատեսակ ծրագրերը, ինչպես նաեւ ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման վերաբերյալ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին: Այս համատեքստում Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ընթացող բարեփոխումներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, քաղաքական, մամուլի ու տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան:
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նոյեմբերի 15-ին քննարկված «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Խորհրդարանը շարունակել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփո...
Կարեւորվել են փորձի ուսումնասիրությունն ու համագործակցության ակտիվացումը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պետական իշխանության կազմակերպման, տեղական ինքնակառավարման, տարածքային զարգացման եւ քաղաքաշինությ...
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին: Շնորհավորելով Միխայել Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի եւ ...
Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ
Արմավիրի մարզում համայնքային կանաչապատման-անտառապատման ծրագրի մեկնարկը տրվել էր դեռեւս 2019 թվականի ամռանը: Այդ ժամանակ Սերժ Թանկյանի աջակցությամբ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանն ու Վարազդատ Կարապետյանը հանդիպել էին «Էյ Թի Փի» (Armenian Tree Project)-ի բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ժանմարի Պ...