Տպել
18.11.2019
Կարեւորվել են փորձի ուսումնասիրությունն ու համագործակցության ակտիվացումը
1 / 5

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պետական իշխանության կազմակերպման, տեղական ինքնակառավարման, տարածքային զարգացման եւ քաղաքաշինության հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Անժելա Մալյուգայի գլխավորած պատվիրակության հետ:

Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ԱԺ կառուցվածքն ու գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման կարգն ու իր ղեկավարած մշտական հանձնաժողովի հիմնական գործառույթները: Նա նշել է, որ օրենքների մշակման գործընթացը թափանցիկ է եւ հանձնաժողովներում ձեւավորված ենթահանձնաժողովներում հասարակական կազմակերպությունների, մասնագետների եւ շահագրգիռ անձանց մասնակցությամբ իրականացվում են օրենսդրական նախաձեռնությունների տարաբնույթ քննարկումներ:

Վարազդատ Կարապետյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ընթացող բարեփոխումներին՝ նշելով, որ այդ հեղափոխությունը նաեւ «արժեքների»  հեղափոխություն էր:

Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ համայնքների խոշորացման գործընթացի մասին՝ նշելով, որ փոփոխություններ են նախատեսվում Ընտրական օրենսգրքում: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունը մշակել է տարածքային զարգացման ռազմավարություն:

Գերագույն ռադայի ներկայացուցիչները մանրամասնել են Ուկրաինայում  համայնքների խոշորացմանն ուղղված օրենսդրական գործընթացները, ծանոթացրել հանձնաժողովի եւ քարտուղարության աշխատանքներին: Նրանք ողջունել են Հայաստանի խորհրդարանում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի կիրառումը՝ ընդգծելով, որ Ռադայում նման  համակարգ գործում է միայն իրենց հանձնաժողովում:

Հյուրերը կարեորել են  փորձի փոխանակման անհրաժեշտությունը, փոխայցերի ակտիվացումը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...